Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 150 ՈՐ ...

 

 

040.0495.120898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 1998 թվական թիվ 495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի ծավալները ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացած միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի մասին» թիվ 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման հավելվածի 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «գ) ճանապարհների հիմնանորոգման ծախսեր     200,0».

բ) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14. Աղետի գոտում ճանապարհների հիմնանորոգման ծախսեր 200,0

այդ թվում`

    Գյումրիի քաղաքապետարան                    130,0

    Վանաձորի քաղաքապետարան                     50,0

    Արթիկի քաղաքապետարան                        5,0

    Ստեփանավանի քաղաքապետարան                   4,0

    Սպիտակի քաղաքապետարան                       4,0

    Ախուրյանի քաղաքապետարան                     3,0

    Աշոցքի քաղաքապետարան                        2,0

    Մարալիկի քաղաքապետարան                      2,0»:

2. Առաջարկել Գյումրիի, Վանաձորի, Արթիկի, Ստեփանավանի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Մարալիկի համայնքների ղեկավարներին 5-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել նախատեսված աշխատանքների տիտղոսացուցակներն ու ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման վերահսկողությունը դնել համապատասխան մարզպետների վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.08.1998
N 495
Որոշում