041.0724.020909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2009 թվականի N 724-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 394-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման վերնագիրը, որոշումը, որոշման հավելվածի վերնագիրը, 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը, հավելվածի II բաժնի վերնագիրը «կատարման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության» բառերով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 1-ին ու 13-րդ ենթակետերին և 143-րդ կետին համապատասխան`».
i
3) որոշման հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը».
4) որոշման հավելվածի 8-րդ կետի «ա» ենթակետը «անցկացնում է ուսումնասիրություններ» բառերից հետո լրացնել «, այդ թվում` նաև գործադիր իշխանության մարմինների լիազորությունների (գործառույթների) իրականացման ընթացակարգերի վերաբերյալ, կատարում է վերլուծություններ,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ