Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈ ...

 

 

040.0983.020909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 983-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային փոստի (էլեկտրոնային համակարգի) միջոցով` համաձայն N 4 հավելվածի:»

2) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի օգոստոսի 27-ի

N 983-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2002 թվականի հունվարի 7-ի

N 5 որոշման

 

ԿԱՐԳ

«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման լիցենզիաներ (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով լիցենզավորող մարմին ներկայացնելու պայմանները:

2. Լիցենզավորման գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) հասցեն է` www.licenze.cadastre.am:

3. Լիցենզիա ստանալու համար դիմող անձինք (այսուհետ` հայտատու) գրանցվում են համակարգում` օգտվելով համակարգի նոր օգտվողի գրանցման ենթահամակարգից:

4. Համակարգում գրանցվելուց հետո հայտատուն լիցենզավորող մարմին է ուղարկում համապատասխան լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ՄՍ ՎՈՐԴ (MS WORD) ֆորմատի ֆայլերի տեսքով: Եթե հայտատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային թվային ստորագրություն, ապա սույն կետում նշված փաստաթղթերը կարող է ստորագրել տվյալ ստորագրությամբ և ներկայացնել լիցենզավորող մարմին:

5. Լիցենզիա ստանալու մասին հայտը համարվում է ընդունված, եթե հայտատուն ստանում է հայտի ընդունման հաստատման մասին հաղորդագրություն` համաձայն N 1 ձևի:

6. Լիցենզավորող մարմնի կողմից հաղորդագրությունը (N 1 ձև) հայտատուին է ուղարկվում լիցենզիա ստանալու մասին հայտը համակարգում մուտքագրվելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Համակարգի միջոցով լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 2 ձևի:

8. Ներկայացված փաստաթղթերի` օրենքով սահմանված պահանջներին անհամապատասխանության մասին հաղորդագրություն ստանալու դեպքում հայտատուն օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում ուղարկում է ուղղված փաստաթղթի (փաստաթղթերի) տեսաներածված պատճենը (պատճենները):

9. Լիցենզավորող մարմինը համակարգի օգնությամբ լիցենզիայի տրամադրման մասին հայտն ստանալուց հետո տպագրում է հայտը և նրան կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենները, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման գործընթացի ժամանակ ուղարկված և ստացված բոլոր հաղորդագրություններն ու փաստաթղթերի տեսաներածված պատճենները և կազմում հայտատուի անհատական գործը:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 3 ձևի:

11. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 4 ձևի:

12. Լիցենզիայի բնօրինակը հայտատուին է հանձնվում կամ ուղարկվում միայն նրա կողմից լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը լիցենզավորող մարմին ներկայացված լինելու դեպքում:

 

Ձև N 1

 

Ձեր կողմից ---------------------------- լիցենզիա ստանալու համար

(գործունեության անվանումը) ներկայացված հայտը լիցենզավորող մարմնում ընդունվել է ---- -------- թ.:

 

Ձև N 2

 

Ձեր կողմից ---------------------------- լիցենզիա ստանալու համար

(գործունեության անվանումը) ներկայացված փաստաթղթերը թերի են`

1.

2.

3.

Եվ այլն (փաստաթղթերի անվանումները և հայտնաբերված թերությունները)

10 օրվա ընթացքում թերությունները չվերացնելու դեպքում լիցենզիա ստանալու մասին հայտը կմերժվի:

 

Ձև N 3

 

Ձեր կողմից ---------------------------- լիցենզիա ստանալու համար

(գործունեության անվանումը) ---- ------- թ. ներկայացված հայտը մերժվել է N ---- հրամանով` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ---- հոդվածի ---- կետի պահանջների:

Մերժման պատճառները`

1.

2.

3.

Եվ այլն

 

Ձև N 4

 

Ձեր կողմից ---------------------------- լիցենզիա ստանալու համար

(գործունեության անվանումը) ---- -------- թ. ներկայացված հայտը բավարարված է:

Ձեզ լիցենզավորող մարմնի ---- ---- ------ թ.-ի N ---- հրամանով տրվել է -------------------------- գործունեության իրականացման լիցենզիա` ԱԳ N-----: (գործունեության անվանումը)

Լիցենզիայի բնօրինակը ստանալու համար խնդրում ենք լիցենզավորող մարմին ներկայացնել լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2009
N 983-Ն
Որոշում