040.0869.040809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2009 թվականի N 869-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1246 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 1246 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել 2000 դրամ:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
i
3) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
i
«2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) դիմումը.
2) ֆիզիկական անձի համար` անձնագրի պատճենը, իրավաբանական անձի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
3) տեղեկանք գյուղատնտեսական մթերքի արտադրության կամ գնման մասին.
4) տեղեկատվություն ներմուծողի մասին` երկիրը և անձի անվանումը:».
բ. 3-րդ կետից հանել «պետական տուրքի վճարման անդորրագիրը և» բառերը,
i
գ. 7-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է առանց փորձաքննության ակտի:» բառերով,
i
դ. 12-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է 1-օրյա ժամկետում:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ