040.0456.240798
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 1998 թվականի թիվ 456
ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Երևանի հրապարակների, հատուկ կառույցների և քաղաքային նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56 հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «գ» և «դ» ենթակետերին համապատասխան ձևավորված բյուջեին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին փոխատվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 164 որոշմամբ սահմանված կարգով մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով հատկացնել 100,0 մլն դրամ բյուջետային փոխատվություն` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 24-ից: