040.0518.180509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2009 թվականի N 518-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 292-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
i
ա. 4-րդ կետում «տվյալ ամսվա օրացուցային օրերի թվի» բառերը փոխարինել «30.4-ի (միջին ամսական օրերի թվի)» բառերով,
բ. 5-րդ կետից հանել «2 օրինակից» բառերը,
i
գ. 7-րդ կետում «նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերով, իսկ «հայտ-պահանջագիրը (ձև N 3)» բառերը` «հայտ-պահանջագրերը (NN 3 և 4 ձևեր)» բառերով,
i
դ. 8-րդ կետում «Ծառայությունը» բառը փոխարինել «Նախարարությունը» բառով, կետից հանել «և ծառայության դիմաց վճարվող» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Գործազրկության նպաստի վճարման ծառայության դիմաց վճարի ֆինանսավորման հայտ-պահանջագրի հիման վրա նախարարությունը կենտրոնական գանձապետարան է ներկայացնում բյուջետային փոխանցագիր»,
i
ե. 8-րդ և 13-րդ կետերում «արտաբյուջետային միջոցների բանկային» բառերը փոխարինել «գանձապետական» բառով և հանել «և էկոնոմիկայի» բառերը,
զ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Գործակալությունը գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է կազմակերպության հաշվարկային հաշվին»,
i
է. 12-րդ կետում «մեկ օրինակը` գործազրկության նպաստ վճարելու մասին նշումներով,» բառերը փոխարինել «պատճենը» բառով,
i
ը. 14-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «նախարարության անվամբ բացված գանձապետական» բառերով,
թ. 17-րդ կետից հանել «ու ծառայություն» բառերը,
i
ժ. NN 2 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
i
ժա. կարգը լրացնել նոր` N 4 ձևով` համաձայն N 2 հավելվածի.
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին արտաբյուջետային բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 292-Ն որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի մայիսի 14-ի
N 518-Ն որոշման
«Ձև N 2
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ___________ ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
______ ______________ 200 թ.
._____________________________________________________.
|NN | Ծախսի անվանումը |Ստացողների|Գումարը |
|ը/կ| | թիվը |(դրամ) |
|___|_____________________________|__________|________|
|1. |Գործազրկության նպաստ | | |
| | ընդամենը | | |
| | այդ թվում` | | |
|___|_____________________________|__________|________|
| |տվյալ ամսվա համար | | |
|___|_____________________________|__________|________|
| |նախորդ ժամանակահատվածի համար | | |
._____________________________________________________.
Տնօրեն __________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Կատարող __________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______ ______________ 200 թ.
«Ձև N 3
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
______ ______________ 200 թ.
._____________________________________________________.
|NN | Ծախսի անվանումը |Ստացողների|Գումարը |
|ը/կ| | թիվը |(դրամ) |
|___|_____________________________|__________|________|
|1. |Գործազրկության նպաստ | | |
| | ընդամենը | | |
| | այդ թվում` | | |
|___|_____________________________|__________|________|
| |տվյալ ամսվա համար | | |
|___|_____________________________|__________|________|
| |նախորդ ժամանակահատվածի համար | | |
._____________________________________________________.
Գործակալության պետ __________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Կատարող __________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______ ______________ 200 թ.»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի մայիսի 14-ի
N 518-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 23-ի
N 365-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ
Ձև N 4
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
______ ______________ 200 թ.
.______________________________________________________________.
|NN | Ծախսի անվանումը |Գործազրկության|Ծառայության |
|ը/կ| |նպաստի գումարը|դիմաց վճարվող|
| | | |գումարը |
| | | |(տոկոս) |
|___|_____________________________|______________|_____________|
|1. |Գործազրկության նպաստի վճարման| | |
| |ծառայության դիմաց վճար | | |
| | (դրամ) | | |
.______________________________________________________________.
Գործակալության պետ __________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Կատարող __________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______ ______________ 200 թ.»: