Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1115- ...

 

 

040.0262.240309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2009 թվականի N 262-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն և լրացումները`

1) որոշմամբ հաստատված կարգի`

i

ա. 3-րդ, 23-րդ և 31-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի» բառերով,

բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

i

«զ) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:»,

գ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

i

«ե) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:»,

դ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

i

«զ) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:»,

ե. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

i

«է) եթե նախորդ օրացուցային տարվա ընթացքում հայտատու ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեությունը 10 օրով կասեցվել է` որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառողի:».

i

2) որոշմամբ հաստատված լիցենզիայի ձևում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2009
N 262-Ն
Որոշում