040.0046.210109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2009 թվականի N 46-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 20-ի ՆՀ-226-Ն հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման նախաբանում «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը փոխարինել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 1-ին կետում «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը փոխարինել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերով,
բ. 2-րդ կետի «բ» և «թ» ենթակետերում և 3-րդ կետի «գ» ենթակետում «սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության» բառերով,
գ. 2-րդ կետի «ա» ենթակետում և 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով,
դ. 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում և 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով,
ե. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «է» ենթակետը,
i
զ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) հարկային մարմինը տվյալ եռամսյակի ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները և անվանումները տեղադրում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում համաձայն (N 15 ձևի)».
3) որոշման N 2 հավելվածում`
i
ա. N 10 ձևի վերնագրում, N 12 ձևի վերնագրում և աղյուսակում «սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության» բառերով,
բ. հավելվածը լրացնել նոր` N 15 ձևով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի փետրվարի 1-ից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հունվարի 15-ի
N 46-Ն որոշման
«Ձև N 15
ՑԱՆԿ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ
.______________________________________________.
|NN | ՀՎՀՀ |Հարկ վճարողի անվանումը|
|ը/կ| | |
| | | |
|___|___________________|______________________|
| 1 | 2 | 3 |
|___|___________________|______________________|
|___|___________________|______________________|
|___|___________________|______________________|
|___|___________________|______________________|
.______________________________________________. «: