040.0331.300598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 1998 թվական թիվ 331
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 257 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի «Հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանների համապատասխան բաժինների, մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումների մասին» թիվ 257 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.9-րդ կետի և «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.9-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 30-ից: