040.0329.300598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 1998 թվական թիվ 329
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «ա» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով` գործառական դասակարգման ստորև բերված խմբերի և ենթախմբերի գծով, հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով`
ա) ավելացնել հատկացումները 5-րդ խմբի 05 ենթախմբում հիվանդների ճանապարհածախսի գծով` 20 մլն դրամով.
բ) պակասեցնել հատկացումները 14-րդ խմբի 04 ենթախմբում Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով` 20 մլն դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 30-ից: