040.1108.071008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2008 թվականի N 1108-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 200-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրները լուծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 585-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված 500,000.0 հազ. դրամի սահմաններում բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն նույն որոշմամբ սահմանված բնակավայրերում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարան ստանալու համար` 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված այն անձինք, ովքեր չեն օգտվել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից:».
i
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «սեպտեմբերի 1-ին» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ին» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի սեպտեմբերի 18-ի
N 1108-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների փոփոխությունը |
|(պակասուրդի) ֆինանսավորման |(ավելացումները նշված են դրական |
| աղբյուրները |նշանով) |
| |___________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
| |եռամսյակ |կիսամյակ | | |
|________________________________|_________|_________|_________|_____|
|ԸՆԴԱՄԵՆԸ |570,500.0|407,500.0|244,500.0| - |
|________________________________|_________|_________|_________|_____|
| այդ թվում` | | | | |

|Ա. Ներքին աղբյուրներ` ընդամենը |570,500.0|407,500.0|244,500.0| - |
|________________________________|_________|_________|_________|_____|
| այդ թվում` | | | | |
|________________________________|_________|_________|_________|_____|
|2. ֆինանսական ակտիվներ |570,500.0|407,500.0|244,500.0| - |
|________________________________|_________|_________|_________|_____|
| այդ թվում` | | | | |
|________________________________|_________|_________|_________|_____|
|2.6. Այլ |570,500.0|407,500.0|244,500.0| - |
|________________________________|_________|_________|_________|_____|
| որից` | | | | |
|________________________________|_________|_________|_________|_____|
|ժամանակավորապես ազատ միջոցներ |570,500.0|407,500.0|244,500.0| - |
.____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2008 թվականի սեպտեմբերի 18-ի
N 1108-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը |
|ա |ու|ա |գործառական դասակարգման |(ավելացումները նշված են դրական |
|ժ |մ |ս |բաժինների, խմբերի և |նշանով) |
|ի |բ |ը |ենթախմբերի, տնտեսագիտական |___________________________________|
|ն |ը | |դասակարգման հոդվածների, |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
|ը | | |ֆինանսավորվող ծրագրերի և |եռամսյակ |կիսամյակ | | |
| | | |դրանք իրականացնող | | | | |
| | | |մարմինների անվանումները | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |570,500.0|407,500.0|244,500.0| - |

| | | |այդ թվում` | | | | |

|10| | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |570,500.0|407,500.0|244,500.0| - |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| |06| |Բնակարանային ապահովում |570,500.0|407,500.0|244,500.0| - |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | |01|Բնակարանային ապահովում |570,500.0|407,500.0|244,500.0| - |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |04. Բնակարանային ապահովում` |570,500.0|407,500.0|244,500.0| - |
| | | |բնակարանների գնման | | | | |
| | | |վկայագրերի տրամադրման | | | | |
| | | |միջոցով | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |ՀՀ քաղաքաշինության |570,500.0|407,500.0|244,500.0| - |
| | | |նախարարություն | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |Այլ կապիտալ դրամաշնորհներ |570,500.0|407,500.0|244,500.0| - |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2008 թվականի սեպտեմբերի 18-ի
N 1108-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը |
|ա |ու|ա |գործառական դասակարգման |(ավելացումները նշված են դրական |
|ժ |մ |ս |բաժինների, խմբերի և |նշանով) |
|ի |բ |ը |ենթախմբերի, տնտեսագիտական |___________________________________|
|ն |ը | |դասակարգման հոդվածների, |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
|ը | | |ֆինանսավորվող ծրագրերի և |եռամսյակ |կիսամյակ | | |
| | | |դրանք իրականացնող | | | | |
| | | |մարմինների անվանումները | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |570,500.0|407,500.0|244,500.0| - |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ |570,500.0|407,500.0|244,500.0| - |
| | | |ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
|10|06|01|04. Բնակարանային ապահովում` |570,500.0|407,500.0|244,500.0| - |
| | | |բնակարանների գնման | | | | |
| | | |վկայագրերի տրամադրման | | | | |
| | | |միջոցով | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |բնակավայրերում երկրաշարժի |285,250.0|203,750.0|122,250.0| - |
| | | |հետևանքով անօթևան մնացած | | | | |
| | | |անձանց համար | | | | |
|__|__|__|____________________________|_________|_________|_________|_____|
| | | |փախստական ընտանիքների համար |285,250.0|203,750.0|122,250.0| - |