040.0310.210598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 1998 թվական թիվ 310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 272 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 272 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման թիվ 1 հավելվածի Սիսիան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`
ա) «թիվ 1, 2, 3, 4 միջնակարգ դպրոցներ» բառերը փոխարինել «թիվ 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ» բառերով.
բ) հանել «թիվ 68 մասնագիտական-տեխնիկական ուսումնարան» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 21-ից: