040.0291.140598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 1998 թվական թիվ 291
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ 1998 թվականի 1-ին եռամսյակում առողջապահության համակարգում իրականացված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերը գնահատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1997 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» թիվ 135 որոշմամբ հաստատված գներով, ինչպես նաև առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի տեղադրման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» թիվ 174 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով.
«7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: