Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵ ...

22.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.10.2008  -ից մինչեւ   22.01.2010  -ը:
 

(ուժը կորցնելու է 22.01.10թ` 26.06.09 թիվ 744-Ն որոշում)

i

040.1602.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1602-Ն

 

ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովումը, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատել հյութերի և հյութամթերքների մեջ օգտագործման համար թույլատրվող սննդային հավելումների ցանկը և դրանց առավելագույն թույլատրելի քանակությունները, ինչպես նաև պահածոյացված բանջարեղենային ու պաստերացված մրգային հյութերի և հյութամթերքների մանրէաբանական ցուցանիշները (արտադրական մանրէազերծությունը):

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 8 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 42-րդ կետի, որն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 531-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1602-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերին համապատասխան հյութերի և հյութամթերքների վրա`

 

    1) 2002 90              տոմատի խյուսի, տոմատի մածուկի, 7 % և  ավելի

                            լուծելի չոր նյութերի զանգվածային մասով տոմատի

                            հյութի,

    2) 2007 99 ծածկագրից    մրգային խյուսերի,

    3) 2009                 մրգային և  բանջարեղենային հյութերի,

    4) 2202 90 100          մրգային և  բանջարեղենային նեկտարների և  հյութ

                            պարունակող ըմպելիքների:

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նախատեսված հյութերի և հյութամթերքների անվտանգությանը, դրանց արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, իրացմանն ու օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հյութերի և հյութամթերքների իսկության ու նույնականացման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նախատեսված հյութերը և հյութամթերքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

1) բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր` մրգերի, բանջարեղենի և (կամ) դրանց հյութերի բնական բույրն ստեղծող միացությունների խառնուրդ.

2) դիֆուզային (ջրով լուծահանված) հյութ` չխմորված, բայց խմորման ընդունակ հեղուկ մթերք` պատրաստված մեկ տեսակի թարմ կամ չոր մրգերից լուծամզվող նյութերը խմելու ջրով անջատելու միջոցով, որոնց հյութը չի կարող ստացվել մեխանիկական եղանակով: Դիֆուզային հյութը նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար: Դիֆուզային հյութը կարող է խտացվել և վերականգնվել խմելու ջրով.

3) լուծվող չոր նյութերի զանգվածային մաս` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան)` 200 C (կամ վերահաշվարկված ըստ 200 C-ի) ջերմաստիճանում բեկումաչափով որոշված լուծվող չոր նյութերը` արտահայտված 100 գ լուծույթում սախարոզի պարունակությամբ` գրամներով կամ տոկոսներով.

4) խտացրած բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր` մրգերից, բանջարեղենից և (կամ) դրանց հյութերից ֆիզիկական եղանակներով պատրաստված հեղուկ մթերք, որում բնական ցնդող բուրաստեղծ նյութերի պարունակությունը չորս անգամից ոչ պակաս գերազանցում է մրգերում, բանջարեղենում կամ հյութերում դրանց բնական պարունակությանը և օգտագործվում է խտացրած հյութերից պատրաստված հյութերում բուրմունքի վերականգնման համար, ինչպես նաև նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ.

5) խտացրած հյութ` ֆիզիկական ներգործության միջոցով հյութի մեջ պարունակվող ջրի մի մասի հեռացմամբ ստացվող հյութ` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան) 50 %-ից ոչ պակաս ավելացնելու նպատակով: Խտացրած հյութի արտադրությունում կարող է օգտագործվել նույն խմբաքանակի, որից հյութը նախապես անջատվել է, մանրացված մրգերի և բանջարեղենի լուծամզուքային նյութերի երկրորդային գոլորշիների խտուցքով ստացվող դիֆուզային հեղուկ մթերքը` պայմանով, որ այն ներհոսքով խառնվում է տվյալ հյութին` մինչև դրա խտացումը: Խտացրած հյութի մեջ կարող են ավելացվել նույնանուն հյութի արտադրման ժամանակ կամ նույնանուն մրգից կամ բանջարեղենից ստացված խտացրած բնական ցնդող բուրաստեղծ հեղուկ նյութերը.

6) խտացրած մրգային (բանջարեղենային) խյուս` ֆիզիկական ներգործության միջոցով մրգային (բանջարեղենային) խյուսի մեջ պարունակվող ջրի մի մասի հեռացմամբ պատրաստված խյուս` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան) 50 %-ից ոչ պակաս ավելացնելու նպատակով: Խտացրած խյուսի մեջ կարող են ավելացվել այդ խյուսի արտադրման ժամանակ թորվածքի տեսքով ստացված բնական ցնդող բուրաստեղծ նյութեր: Խտացրած խյուսը կարող է պատրաստվել նաև մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերը խառնելու միջոցով.

7) կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում (ԿԱՍՀ)` բնական (բնականին նույնական), կենսաբանորեն ակտիվ նյութ, որը նախատեսված է սննդամթերքի հետ միաժամանակ օգտագործելու կամ դրա բաղադրության մեջ ներառելու համար.

8) հյութ (մրգահյութ, բանջարեղենային հյութ)` չխմորված, բայց խմորման ընդունակ հեղուկ մթերք` ստացված հասած, թարմ կամ պաղեցման շնորհիվ, այդ թվում նաև` բերքահավաքից հետո մակերևույթի մշակմամբ, թարմ պահպանված լավորակ մրգերի կամ բանջարեղենի ուտելի մասից` մեխանիկական ներգործության ճանապարհով, որն ապահովում է նույնանուն միրգը կամ բանջարեղենը բնութագրող սննդային արժեքի, ֆիզիկաքիմիական և զգայորոշման ցուցանիշների պահպանումը և պահածոյացված է բացառապես ֆիզիկական եղանակով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Հյութը կարող է պատրաստվել մեկ տեսակի մրգից և բանջարեղենից, ինչպես նաև տարբեր անվանումների մի քանի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը խառնելու միջոցով` դրանց խյուսերի ավելացմամբ կամ առանց ավելացման.

9) հյութերի և հյութամթերքների իսկություն` հայտարարված անվանմանը հյութի կամ հյութամթերքի համապատասխանությունը, որը որոշվում է ֆիզիկաքիմիական ցուցանիշների և զգայորոշման բնութագրերի համախմբով.

10) հյութ պարունակող ըմպելիք` հեղուկ մթերք, որը պատրաստվում է հյութը, խտացրած հյութը կամ հասած, թարմ կամ պաղեցման շնորհիվ թարմ պահպանված լավորակ մրգերի (բանջարեղենի) մինչև խյուսանման վիճակի հասցված ուտելի մասը` խմելու ջրի, շաքարի կամ շաքարների, կիտրոնաթթվի, աղի կամ այլ համային նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման, որում հյութի և (կամ) խյուսի զանգվածային մասը կազմում է 10 %-ից ոչ պակաս և պահածոյացված է ֆիզիկական կամ քիմիական եղանակով և նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար.

11) հյութ և հյութամթերք մանկական սննդի համար` հյութ, նեկտար և հյութ պարունակող ըմպելիք, որոնք իրենց առանձնահատուկ բաղադրությամբ կամ սննդային հատկություններով տարբերվում են սովորական սպառման համար նախատեսված հյութերից, նեկտարներից, հյութ պարունակող ըմպելիքներից և բավարարում են առողջ մանուկների և երեխաների պահանջները.

12) մրգաբանջարեղենային նեկտար` մրգային նեկտար, որը պատրաստված է բանջարեղենային հյութի (հյութերի) և (կամ) խյուսերի ավելացմամբ և, որում գերակշռում է մրգահյութի (մրգահյութերի) և (կամ) խյուսերի զանգվածային մասը.

13) մրգային (բանջարեղենային) խյուս` հյութերի, նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների արտադրությունում օգտագործվող չխմորված, բայց խմորման ընդունակ մթերք, որը պատրաստված է ամբողջական կամ կեղևահանված թարմ կամ թարմ պահպանված մրգերից (բանջարեղենից)` մանրացում, տրորում, մաղում ներառող մեխանիկական ներգործության միջոցով, առանց հյութի և ավելցուկային պտղամսի անջատման, և պահածոյացված է ֆիզիկական եղանակով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Մրգային (բանջարեղենային) խյուսի ստացման ժամանակ կարող են օգտագործվել կակղեցնող խմորիչներ, որոնց օգտագործմամբ վերջնական մթերքում չեն գոյանում այնպիսի նյութեր և բաղադրիչներ, որոնք չեն պարունակվում բացառապես մեխանիկական ներգործության միջոցով ստացված խյուսի մեջ: Խյուսը կարող է նաև պատրաստվել մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերը խառնելու միջոցով.

14) մրգային (բանջարեղենային) պտղամիս` մրգերի (բանջարեղենի) վերամշակման ժամանակ գոյացող բուսական հյուսվածքի քայքայված, չլուծվող կախված մասնիկներից կազմված խառնուրդ.

15) նեկտար` չխմորված կամ խմորման ընդունակ հեղուկ մթերք` պատրաստված մեկ կամ մի քանի տեսակի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը և (կամ) խյուսերը կամ խտացրած մեկ կամ մի քանի տեսակի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը և (կամ) խյուսերը խմելու ջրի հետ խառնելով, որում հյութի և (կամ) խյուսի ծավալային մասը չպետք է պակաս լինի որոշակի տեսակի մրգի կամ բանջարեղենի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված նորմերից, շաքարի կամ շաքարի օշարակի կամ մեղրի, համային նյութերի և խտացրած բնական ցնդող բուրաստեղծ նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման և պահածոյացված ֆիզիկական եղանակներով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Նեկտարը նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար.

16) չոր հյութ` ֆիզիկական ներգործությամբ ուղղակի մզման հյութի մեջ պարունակվող ջրի հեռացմամբ ստացված օդաչոր փոշենման հյութ, որը խմելու ջրով վերականգնելուց հետո ընդունակ է խմորման.

17) չպարզեցված հյութ` կախույթներով հյութ.

18) չպարզեցված նեկտար` չպարզեցված հյութից կամ հյութերից պատրաստված նեկտար.

19) պարզեցված հյութ` հյութ, որից հեռացված են կախույթները` այն հասցնելով մինչև տեսողական թափանցիկ վիճակի.

20) պարզեցված նեկտար` պարզեցված հյութից (հյութերից) պատրաստված նեկտար.

21) պտղամսով հյութ` հյութ, որում մրգային (բանջարեղենային) պտղամսի մասնիկների զանգվածային մասը չի գերազանցում 55 %-ը.

22) վերականգնված հյութ` հյութ, որը պատրաստվել է խտացրած հյութը խմելու ջրով վերականգնելու միջոցով` այնպիսի հարաբերակցությամբ, որն ապահովում է նույնանուն մրգահյութի կամ բանջարեղենային հյութի ֆիզիկաքիմիական, այդ թվում` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան), սննդային, մանրէաբանական և զգայորոշման հատկությունների պահպանումը, միաժամանակ վերականգնելով բուրմունքը` խտացրած բնական ցնդող բուրաստեղծ նյութերի ավելացման միջոցով կամ առանց բուրմունքի վերականգնման, ինչպես նաև ուղղակի մզմամբ ստացված նույնանուն մրգահյութի (բանջարեղենային հյութի), նույն տեսակի մրգերի (բանջարեղենի) խյուսի կամ խտացրած խյուսի ավելացմամբ կամ առանց ավելացման: Վերականգնված տոմատի հյութը կարող է պատրաստվել խտացրած տոմատի խյուսի (մածուկի) վերականգնման միջոցով.

23) ուղղակի մզման հյութ` հյութ, որը պատրաստվել է անմիջապես մրգերից կամ բանջարեղենից` մզման կամ կենտրոնախուսման կամ տրորամաղման եղանակով:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքում հյութերի և հյութամթերքների իրացման ժամանակ պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Հյութերը և հյութամթերքները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

7. Հյութերի և հյութամթերքների մեջ վնասակար նյութերի` թունավոր տարրերի, միկոտոքսինների և ռադիոնուկլիդների քանակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2003 թվականի մարտի 28-ի N 181 հրամանով հաստատված «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի մակարդակները:

8. Հյութերում և հյութամթերքներում պեստիցիդների (ՀՔՑՀ-ի ալֆա, բետա, գամմա իզոմերներ, ինչպես նաև ԴԴՏ և դրա մետաբոլիտներ) և նիտրատների մնացորդային քանակները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշմամբ հաստատված առավելագույն մնացորդային քանակները:

9. Պահածոյացված բանջարեղենային հյութերի` pH 4,2 և բարձր, մինչև 12 % լուծվող չոր նյութերի զանգվածային մասով տոմատային ըմպելիքների, 12 % և ավելի լուծվող չոր նյութերի զանգվածային մասով խտացրած տոմատամթերքների մանրէաբանական ցուցանիշները (արդյունաբերական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին:

10. Բանջարեղենային հյութերի` pH 3,7-ից մինչև 4,2 (թթուների ավելացմամբ) և pH 3,7-ից ցածր, ինչպես նաև մրգային (ցիտրուսային), պտղահատապտղային, այդ թվում` շաքարով, պտղամսով, խտացրած, պաստերացված հյութերի, ծիրանի, դեղձի ու տանձի պահածոյացված հյութերի` pH 3,8 և ցածր, մանրէաբանական ցուցանիշները (արտադրական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին:

11. Պաստերացված և ածխաթթվով գազացված մրգապտղային հյութերի և հյութ պարունակող ըմպելիքների` pH 3,7 և ցածր, արդյունաբերական վերամշակման համար մրգային, պտղահատապտղային և հատապտղային խտացրած հյութերի, խտացրած խյուսերի, առանց պահման իրացվող թարմ մզված հյութերի մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2003 թվականի մարտի 28-ի N 181 հրամանով հաստատված սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի նորմերին:

12. Վաղ տարիքի երեխաների հավելյալ սննդի համար նախատեսված հյութերի և հյութամթերքների սննդային արժեքները, վնասակար նյութերի` թունավոր տարրերի, միկոտոքսինների, պեստիցիդների, նիտրատների ու ռադիոնուկլիդների պարունակության թույլատրելի մակարդակները և մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2003 թվականի մարտի 28-ի N 181 հրամանով հաստատված սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի նորմերին:

13. Հյութերում և հյութամթերքներում (այդ թվում` մանկական սննդի համար) օքսիմեթիլֆուրֆուրոլի զանգվածային մասը պետք է լինի ոչ ավելի`

1) 10 մգ/դմ3 -ից` ցիտրուսային մրգերից ստացված հյութերի և հյութամթերքների համար.

2) 20 մգ/դմ3 -ից` մնացածների համար:

14. ՈՒղղակի մզման հյութերում էթիլ սպիրտի ծավալային մասը չպետք է գերազանցի 0,5%-ը, իսկ վերականգնված հյութերում և նեկտարներում` 0,2%-ը:

 

V. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Հյութերի և հյութամթերքների հարաբերական խտությունը, դրանց մեջ լուծվող չոր նյութերի նվազագույն զանգվածային մասերը, ինչպես նաև նեկտարներում հյութի և (կամ) խյուսի նվազագույն ծավալային մասերը պետք է համապատասխանեն N 1 աղյուսակում ներկայացված նորմերին:

 

Աղյուսակ N 1

 

._________________________________________________________________________.

|Մրգի      |Մրգի         |Մրգի         |Ուղ- |ՈՒղ- |Վերա- |Վերա- |Նեկտա-  |

|(բանջա-   |(բանջարեղենի)|(բանջարեղենի)|ղակի |ղակի |կան-  |կանգն-|րում    |

|րեղենի)   |անգլերեն     |բուսաբանական |մզման|մզման|գնված |ված   |հյութի  |

|հայերեն   |անվանումը    |անվանումը    |հյու-|հյու-|հյու- |հյութի|և       |

|անվանումը |             |             |թում |թի   |թում  |և     |(կամ)   |

|          |             |             |լուծ-|հարա-|և     |խյուսի|խյուսի  |

|          |             |             |վող  |բերա-|խյու- |հարա- |նվազա   |

|          |             |             |չոր  |կան  |սում  |բերա- |գույն   |

|          |             |             |նյու-|խտու-|լուծ- |կան   |ծավա-   |

|          |             |             |թերի |թյու-|վող   |խտու- |լային   |

|          |             |             |զանգ-|նը,  |չոր   |թյունը|մասը, % |

|          |             |             |վածա-|d20/ |նյու- |d20/20|        |

|          |             |             |յին  |20,  |թերի  |ոչ    |        |

|          |             |             |մասը`|ոչ   |զանգ- |պակաս |        |

|          |             |             |20 օC|պակաս|վածա- |      |        |

|          |             |             |ջեր- |     |յին   |      |        |

|          |             |             |մաստի|     |մասը` |      |        |

|          |             |             |ճանու|     |20 օC |      |        |

|          |             |             |%, ոչ|     |ջեր-  |      |        |

|          |             |             |պակաս|     |մաստի-|      |        |

|          |             |             |     |     |ճանում|      |        |

|          |             |             |     |     |%, ոչ |      |        |

|          |             |             |     |     |պակաս |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|     1    |       2     |      3      |  4  |   5 |   6  |  7   |   8    |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ագռավա-   |Crowberry    |Empetrսm     |5,5  |1,022|6,0   |1,024 |25,0    |

|խաղող     |             |nigrսm L.    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ազնվամորի |Black        |Rսbսs        |-    |-    |11,1  |-     |25,0    |

|(սև)      |raspberry    |occidentalis |     |     |      |      |        |

|          |             |L.           |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ազնվամորի |Red raspberry|Rսbսs        |6,3  |1,025|8,0   |1,028 |40,0    |

|(կարմիր)  |             |idaeսs L.    |     |     |      |      |        |

|          |             |Rսbսs        |     |     |      |      |        |

|          |             |strigosսs    |     |     |      |      |        |

|          |             |Michx.       |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Աննոնա    |Sսgar apple  |Annona       |13,5 |1,055|14,5  |1,059 |25,0    |

|թեփուկավոր|             |sqսamosa L.  |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Աննոնա    |Soսrsop      |Annona       |13,5 |1,055|14,5  |1,059 |25,0    |

|փշոտ      |             |mսricata L.  |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ացերոլա   |Acerola      |Malpighia    |6,0  |1,024|6,5   |1,026 |25,0    |

|(արևելա-  |(West Indian |sp. (Moc. &  |     |     |      |      |        |

|հնդկական, |cherry)      |Sesse)       |     |     |      |      |        |

|բարբադոս- |             |             |     |     |      |      |        |

|յան բալ)  |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Արմավ     |Date         |Phoenix      |-    |-    |18,5  |-     |25,0    |

|          |             |dactylifera  |     |     |      |      |        |

|          |             |L.           |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Արոսի     |Rowanberry   |Sorbսs       |10,0 |1,040|11,0  |1,045 |30,0    |

|պտուղ     |             |aսcսparia L. |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Արոսի     |Sorb         |Sorbսs       |-    |-    |-     |-     |30,0    |

|պտուղ     |             |domestica    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Արոսի     |Aronia       |Pyrսs        |-    |-    |13,5  |-     |25,0    |

|պտուղ     |(chokeberry) |arbսstifolia |     |     |      |      |        |

|սևապտուղ  |             |(L.) Pers.   |     |     |      |      |        |

|(Արոնիա)  |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Արքայա-   |Pineapple    |Ananas       |11,2 |1,045|12,8  |1,052 |40,0    |

|խնձոր     |             |comosսs (L.) |     |     |      |      |        |

|          |             |Merrill.     |     |     |      |      |        |

|          |             |Ananas       |     |     |      |      |        |

|          |             |sativis      |     |     |      |      |        |

|          |             |L. Schսlt. f.|     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Բալ       |Soսr cherry  |Prսnսs       |12,4 |1,050|14,0  |1,055 |25,0    |

|          |             |cerasսs L.   |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Բալ       |Stonesbaer   |Prսnսs       |14,7 |1,060|17,0  |1,070 |25,0    |

|«Ստոնես-  |             |cerasսs L.   |     |     |      |      |        |

|բեր»      |             |cv Stevnsbaer|     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Բալ       |Sսriname     |Eսgenia      |-    |-    |6,0   |-     |25,0    |

|սուրինամի |cherry       |սniflora     |     |     |      |      |        |

|          |             |Rich.        |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Բանան     |Banana       |Mսsa species,|20,0 |1,083|-     |-     |25,0    |

|          |             |ներառյալ M.  |     |     |      |      |        |

|          |             |paradisiaca, |     |     |      |      |        |

|          |             |բացառությամբ |     |     |      |      |        |

|          |             |պլանտայսին   |     |     |      |      |        |

|          |             |(plantains)  |     |     |      |      |        |

|          |             |պատկանող այլ |     |     |      |      |        |

|          |             |սորտերի      |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Բռինչ     |High         |Vibսrnսm     |  -  |  -  |  -   |  -   |25,0    |

|սովորական |cranberry    |opսlսs       |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Գազար     |Carrot(s)    |Daսcսs       |  -  |  -  | 8,0  |  -   |25,0    |

|          |             |maxinսs x    |     |     |      |      |        |

|          |             |Daսcսs carota|     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Գենիպապ   |Genipap      |Genipa       |-    |-    |17,0  |-     |25,0    |

|          |             |americana    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Գուավա    |Gսava        |Psidiսm      |-    |-    | 8,5  |-     |25,0    |

|          |             |gսajava L.   |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Դդում     |Pսmpkin      |Spec.        |-    |-    | 5,0  |-     |25,0    |

|          |(goսrd)      |Cսcսrbitaceae|     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Դեղձ      |Peach        |Prսnսs       |9,0  |1,036|10,5  |1,040 |40,0    |

|          |             |persica      |     |     |      |      |        |

|          |             |(L.) Batsch  |     |     |      |      |        |

|          |             |var. persica |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Դժնիկ     |Bսckthorn-   |Hippophae    |5,0  |1,020|6,0   |1,023 |25,0    |

|          |berry        |rhamnoides L.|     |     |      |      |        |

|          |(sallowthorn |             |     |     |      |      |        |

|          |berry)       |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ելակ      |Strawberry   |Fragaria x.  |6,3  |1,025|7,5   |1,028 |40,0    |

|(մշակովի  |             |ananassa     |     |     |      |      |        |

|մորի)     |             |Dսchesne     |     |     |      |      |        |

|          |             |(Fragaria    |     |     |      |      |        |

|          |             |chiloensis   |     |     |      |      |        |

|          |             |Dսchesne x   |     |     |      |      |        |

|          |             |Fragaria     |     |     |      |      |        |

|          |             |virginiana   |     |     |      |      |        |

|          |             |Dսchesne)    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Թուզ      |Fig          |Ficսs        |-    |-    |18,0  |-     |25,0    |

|          |             |carica L.    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Թութ      |Mսlberry     |Morսs spp.   |-    |-    |-     |-     |30,0    |

|          |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Թուրինջ   |Grapefrսit   |Citrսs       |9,5  |1,038|10,0  |1,040 |50,0    |

|          |             |paradisi     |     |     |      |      |        |

|          |             |Macfad       |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Թուրինջ   |Sweetie      |Citrսs       |-    |-    |10,0  |-     |50,0    |

|«Սուիթի»  |grapefrսit   |grandis x    |     |     |      |      |        |

|(հիբրիդ)  |             |Citrսs       |     |     |      |      |        |

|          |             |paradisi     |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Լայմ      |Lime         |Citrսs       |7,0  |1,028|8,0   |1,032 |25,0    |

|          |             |aսrantifolia |     |     |      |      |        |

|          |             |(Christm.)   |     |     |      |      |        |

|          |             |(swingle)    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Լիչի      |Lychee       |Litchi       |11,2 |1,045|11,2  |1,049 |20,0    |

|          |             |chinensis    |     |     |      |      |        |

|          |             |Sonn.        |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Լոռամրգի  |Cranberry    |Vacciniսm    |7,0  |1,028|7,5   |1,030 |30,0    |

|          |             |macrocarpon  |     |     |      |      |        |

|          |             |Aiton        |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Լոռամրգի  |Cranberry    |Vacciniսm    |7,0  |1,028|7,5   |1,035 |30,0    |

|(վայրի)   |             |oxycoccos L. |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Լուլո     |Lսlo         |Solanսm      |-    |-    |-     |-     |25,0    |

|          |             |qսitoense    |     |     |      |      |        |

|          |             |Lam.         |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Խաղող     |Grape        |Vitis        |13,5 |1,055|16,0  |1,0654|50,0    |

|          |             |Vinifera L.  |     |     |      |      |        |

|          |             |կամ դրա      |     |     |      |      |        |

|          |             |Vitis        |     |     |      |      |        |

|          |             |Labrսsca     |     |     |      |      |        |

|          |             |հիբրիդները   |     |     |      |      |        |

|          |             |կամ դրա      |     |     |      |      |        |

|          |             |հիբրիդները   |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Խնձոր     |Apple        |Malսs        |10,0 |1,040|11,5  |1,0463|50,0    |

|          |             |domestica    |     |     |      |      |        |

|          |             |Borkh        |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Խնձոր     |Cashewapple  |Anacardiսm   |10,5 |1,042|11,5  |1,046 |25,0    |

|կեշյու    |             |occidentale  |     |     |      |      |        |

|          |             |L.           |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Խնձոր     |Pome apple   |Syzygiսm     |-    |-    |-     |-     |25,0    |

|կորիզավոր |             |jambosa      |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Խնձոր     |Crab apple   |Malսs        | -   |-    |15,4  |-     |25,0    |

|կրեբի     |             |prսnifolia   |     |     |      |      |        |

|          |             |(Willd.)     |     |     |      |      |        |

|          |             |Borkh Malսs  |     |     |      |      |        |

|          |             |sylvestris   |     |     |      |      |        |

|          |             |Mill.        |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Խուրմա    |Persimmon    |Diospyros    |-    |-    |-     |-     |40,0    |

|(պերսիմմոն|             |khaki        |     |     |      |      |        |

|լոտուսային|             |Thսnb.       |     |     |      |      |        |

|սալոր,    |             |             |     |     |      |      |        |

|շերոն-    |             |             |     |     |      |      |        |

|ֆրուտ)    |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ծիրան     |Apricot      |Prսnսs       |10,2 |1,041|11,5  |1,045 |40,0    |

|          |             |armeniaca L. |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ծիրան     |Mammee apple |Mammea       |-    |-    |-     |-     |25,0    |

|արևա-     |             |americana    |     |     |      |      |        |

|դարձային  |             |             |     |     |      |      |        |

|(մամմի)   |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ծիրան     |Loqսat       |Eribotrya    |-    |-    |-     |-     |25,0    |

|բրազի-    |             |japonesa     |     |     |      |      |        |

|լական     |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Կակաո     |Cocoa pսlp   |Theobroma    |-    |-    |14,0  |-     |50,0    |

|(պտղամիս) |             |cacao L.     |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Կայնիտո   |Star apple   |Chrysophyllum|-    |-    |-     |-     |25,0    |

|(աստղային |             |cainito      |     |     |      |      |        |

|խնձոր)    |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Կարամբոլա |Starfrսit    |Averrhoa     |-    |-    |7,5   |-     |25,0    |

|(աստղային |             |carambola L. |     |     |      |      |        |

|միրգ)     |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Կեռաս     |Sweet cherry |Prսnսs       |-    |-    |20,0  |-     |25,0    |

|          |             |aviսm L.     |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Կիվի      |Kiwi         |Actinidia    |10,5 |1,042|-     |-     |25,0    |

|          |             |deliciosa    |     |     |      |      |        |

|          |             |(A. Chev.)   |     |     |      |      |        |

|          |             |C.F. Liang   |     |     |      |      |        |

|          |             |& A.R.       |     |     |      |      |        |

|          |             |Fergoson     |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Կիտրոն    |Lemon        |Citrսs       |7,0  |1,028|8,0   |1,032 |25,0    |

|          |             |limon (L.)   |     |     |      |      |        |

|          |             |Bսrm.        |     |     |      |      |        |

|          |             |f. Citrսs    |     |     |      |      |        |

|          |             |limonսm Rissa|     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Կումքուատ |Kսmqսat      |Fortսnella   |-    |-    |-     |-     |25,0    |

|          |             |Swingle sp.  |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Կուպուաչու|Cսpսaջս      |Thobroma     |-    |-    |9,0   |-     |35,0    |

|          |             |grandiflorսm |     |     |      |      |        |

|          |             |L.           |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հաղարջ    |Goosberry    |Ribes սva-   |6,0  |1,024|7,5   |1,028 |30,0    |

|          |             |crispa L.    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հաղարջ    |Red          |Ribes սva-   |-    |-    |-     |-     |30,0    |

|(կարմիր)  |gooseberry   |crispa       |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հաղարջ    |White        |Ribes սva-   |-    |-    |-     |-     |30,0    |

|(սպիտակ)  |goosberry    |crispa L.    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հաղարջ    |Red cսrrant  |Ribes        |9,0  |1,036|10,0  |1,040 |30,0    |

|կարմիր    |             |rսbrսm L.    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հաղարջ    |White        |Ribes        |9,0  |1,036|10,0  |1,040 |30,0    |

|սպիտակ    |cսrrant      |rսbrսm L.    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հաղարջ սև |Black        |Ribes        |10,5 |1,042|11,0  |-     |30,0    |

|          |cսrrant      |nigrսm L.    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հապալաս   |Bilberry     |Vacciniսm    |8,5  |1,033|7,1   |1,040 |25,0    |

|          |(whimberry,  |myrtillսs    |     |     |      |      |        |

|          |hսckleberry, |(Vacciniսm   |     |     |      |      |        |

|          |hսrtleberry, |arctosta-    |     |     |      |      |        |

|          |whortle-     |phylos,      |     |     |      |      |        |

|          |berry)       |Vacciniսm    |     |     |      |      |        |

|          |             |frondosսm)   |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հապալաս   |Lingonberry  |Vacciniսm    |9,0  |1,036|10,0  |1,040 |25,0    |

|          |             |vitis-idaea  |     |     |      |      |        |

|          |             |L.           |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հատապտուղ |Boysenberry  |Rսbսs սrsinսs|-    |-    |10,0  |-     |25,0    |

|բոյզենի   |             |Cham &       |     |     |      |      |        |

|(յանգ-    |             |Schltdl.     |     |     |      |      |        |

|բերրու և  |             |             |     |     |      |      |        |

|արքայա-   |             |             |     |     |      |      |        |

|մորու     |             |             |     |     |      |      |        |

|հիբրիդ)   |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հատապտուղ |Loganberry   |Rսbսs        |7,0  |-    |10,5  |-     |25,0    |

|լոգանյան  |             |Loganobaccսs |     |     |      |      |        |

|(արքայա-  |             |L. H.        |     |     |      |      |        |

|մորու     |             |Bailey       |     |     |      |      |        |

|և  մոշի   |             |             |     |     |      |      |        |

|բնական    |             |             |     |     |      |      |        |

|հիբրիդ)   |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հապալաս   |Blսeberry    |Vacciniսm    |-    |-    |10,0  |-     |40,0    |

|կապույտ   |(swamp       |սliginosսm,  |     |     |      |      |        |

|          |blսeberry,   |Vacciniսm    |     |     |      |      |        |

|          |great        |corymbosսm   |     |     |      |      |        |

|          |bilberry,    |L. Vacciniսm |     |     |      |      |        |

|          |heathberry)  |angսstifolium|     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Հնդկըն-   |Coconսt      |Cocos        | -   |-    |5,0   | -    |25,0    |

|կույզ     |             |nսcifera L.  |     |     |      |      |        |

|(կոկոս)   |             |             |     |     |      |      |        |

|(կոկոսի   |             |             |     |     |      |      |        |

|հեղուկ)   |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ձմերուկ   |Water melon  |Citrսllսs    |7,5  |1,028|8,0   |1,032 |40,0    |

|          |             |lanatսs      |     |     |      |      |        |

|          |             |(Thսnb.)     |     |     |      |      |        |

|          |             |Matsսm. &    |     |     |      |      |        |

|          |             |Nakai var.   |     |     |      |      |        |

|          |             |lanatսs      |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ճախնամորի |Cloսdberry   |Rսbսs        |8,0  |1,032|9,0   |1,036 |30,0    |

|          |             |chamaemorսs  |     |     |      |      |        |

|          |             |L.           |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ճակնդեղ   |Red beet     |Beta         |-    |-    |9,0   |-     |25,0    |

|սովորական |             |vսlgaris     |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մամուխ    |Sloe         |Prսnսs       |5,0  |1,020|6,0   |1,023 |25,0    |

|          |             |spinosa L.   |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մանգո     |Mango        |Mangifera    |14,0 |1,057|13,5  |  -   |25,0    |

|          |             |indica L.    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մանդարին  |Mandarine    |Citrսs       |10,5 |1,042|11,8  |  -   |50,0    |

|(թենջերին)|(tangerine)  |reticսlate   |     |     |      |      |        |

|          |             |Blanca       |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մասուր    |Cynorrhodon, |Rose canina  |8,0  |1,032|9,0   |1,036 |40,0    |

|          |Rosehip      |L. & Rose    |     |     |      |      |        |

|          |             |sp. L.       |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մարակույա |Passion      |Passiflora   |12,4 |1,050|12,0  |1,0484|25,0    |

|          |frսit        |edսlis Sims. |     |     |      |      |        |

|          |             |f. edսlis,   |     |     |      |      |        |

|          |             |Passiflora   |     |     |      |      |        |

|          |             |edսlis       |     |     |      |      |        |

|          |             |Sims. f.     |     |     |      |      |        |

|          |             |Flavicarpa   |     |     |      |      |        |

|          |             |Օ. Def.      |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մարակույա |Yellow       |Passiflora   |  -  |  -  |  -   |  -   |25,0    |

|դեղին     |passion      |edսlis       |     |     |      |      |        |

|(դեղին    |frսit        |             |     |     |      |      |        |

|սիրածաղիկ)|             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մարակույա |Passion      |Passiflora   |  -  |  -  |  -   |  -   |25,0    |

|(սիրա-    |frսit        |qսadran-     |     |     |      |      |        |

|ծաղիկ)    |             |gularis      |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մոշ       |Blackberry   |Rսbսs        |8,0  |1,032|9,0   |1,035 |30,0    |

|          |             |frսitcosսs   |     |     |      |      |        |

|          |             |L.           |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մոշ       |Dewberry     |Rսbսs        |  -  |  -  |10,0  |  -   |25,0    |

|ամերիկյան |             |hispidսs     |     |     |      |      |        |

|          |             |(Հյուսիսային |     |     |      |      |        |

|          |             |Ամերիկա),    |     |     |      |      |        |

|          |             |Rսbսs        |     |     |      |      |        |

|          |             |caesiսs      |     |     |      |      |        |

|          |             |(Եվրոպա)     |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Մորի      |Wild         |Fragaria     |  -  |  -  |6,0   | -    |40,0    |

|վայրի)    |strawberry   |vesca L.,    |     |     |      |      |        |

|          |             |Fragaria     |     |     |      |      |        |

|          |             |viridis      |     |     |      |      |        |

|          |             |(colina)     |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Յանգբերրի |Yoսngberry   |Rսbսs        |  -  |  -  |10,0  |  -   |25,0    |

|(մոշի և   |             |vitifoliսs   |     |     |      |      |        |

|ազնվամորու|             | x Rսbսs     |     |     |      |      |        |

|հիբրիդ)   |             | idaeսs x    |     |     |      |      |        |

|          |             | Rսbսs       |     |     |      |      |        |

|          |             | baileyanis  |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Նարինջ    |Orange       |Citrսs       |10,0 |1,040|11,2  |1,045 |50,0    |

|          |             |sinensis     |     |     |      |      |        |

|          |             |(L.)         |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Նարինջ    |Soսr Orange  |Citrսs       |  -  |  -  |  -   |  -   |50,0    |

|թթու      |             |aսrantiսm L. |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Նարինջ    |Red (blood)  |Citrսs       |  -  |  -  |  -   |  -   |50,0    |

|կարմիր    |orange       |sinensis (L.)|     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Նեկտարին  |Nectarine    |Prսnսs       | -   | -   |10,5  |  -   |40,0    |

|          |             |persica      |     |     |      |      |        |

|          |             |(L.) Batsch  |     |     |      |      |        |

|          |             |var.         |     |     |      |      |        |

|          |             |nսcipersica  |     |     |      |      |        |

|          |             |(Sսckow)     |     |     |      |      |        |

|          |             |c. K.        |     |     |      |      |        |

|          |             |Schneid.     |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Նուռ      |Pomegranate  |Pսnica       |11,2 |1,045|12,0  |1,049 |25,0    |

|          |             |granatսm L.  |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Շամբուկ   |Elderberry   |Sambսcսs     |9,0  |1,036|10,5  |1,040 |50,0    |

|          |             |nigra L.     |     |     |      |      |        |

|          |             |Sambսcսs     |     |     |      |      |        |

|          |             |canadensis   |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Շլոր      |Qսetsche     |Prսnսs       |10,0 |1,040|12,0  |1,045 |25,0    |

|          |             |domestica    |     |     |      |      |        |

|          |             |L. sսbsp.    |     |     |      |      |        |

|          |             |domestica    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Չիչխան    |Sea-bսckthorn|Hippophae    |  -  |  -  |8     |-     |25,0    |

|          |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Պապայա    |Papaya       |Carica       |9,0  |1,036|  -   |  -   |25,0    |

|          |             |papaya L.    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Սալոր     |Plսm         |Prսnսs       |10,0 |1,040|12,0  |1,045 |30,0    |

|          |             |domestica    |     |     |      |      |        |

|          |             |L. sսsp.     |     |     |      |      |        |

|          |             |domestica    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Սալոր     |Cajո         |Spondia      |  -  |  -  |10,0  |  -   |25,0    |

|կարիբյան  |             |lսtea L.     |     |     |      |      |        |

|(կայա)    |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Սալոր սև  |Prսne        |Prսnսs       |  -  |  -  |18,5  |  -   |25,0    |

|          |             |domestica    |     |     |      |      |        |

|          |             |L. sսbsp.    |     |     |      |      |        |

|          |             |domestica    |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Սապոտա մեծ|Sapote       |Poսteria     |  -  |  -  |  -   |  -   |25,0    |

|          |             |sapota       |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Սեխ       |Melon        |Cսcսmսs      |7,5  |1,028|8,0   |1,032 |35,0    |

|          |             |melo L.      |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Սեխ       |Casaba melon |Cսcսmis      |  -  |  -  |10,0  |  -   |25,0    |

|կասաբա    |             |melo L.      |     |     |      |      |        |

|          |             |sսbsp. melo  |     |     |      |      |        |

|          |             |var.         |     |     |      |      |        |

|          |             |inodorսs H.  |     |     |      |      |        |

|          |             |Jacq.        |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Սեխ       |Honeydew     |Cսcսmis      |  -  |  -  |7,5   | -    |25,0    |

|մեղրի     |melon        |melo L.      |     |     |      |      |        |

|          |             |sսbsp. melo  |     |     |      |      |        |

|          |             |var.         |     |     |      |      |        |

|          |             |inodorսs H.  |     |     |      |      |        |

|          |             |Jacq.        |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Սերկևիլ   |Qսince       |Cydonnia     |10,0 |1,040|11,2  |1,045 |25,0    |

|          |             |oblonga Mill.|     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Տամարինդ  |Tamarind     |Tamarindսs   |  -  |  -  |13,0  |  -   |5%-ից   |

|(հնդկական |             | indica      |     |     |      |      |պակաս   |

|արմավ)    |             |             |     |     |      |      |ըդհանուր|

|          |             |             |     |     |      |      |թթվայնու|

|          |             |             |     |     |      |      |թյուն   |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Տանձ      |Pear         |Pyrսs        |11,0 |1,044|12,0  |  -   |40,0    |

|          |             |commսnis L.  |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Տոմատ     |Tomato       |Lycopersicսm |4,2  |1,016|5,0   |1,019 |50,0    |

|(լոլիկ)   |             |escսlentսm   |(ա-  |     |      |      |        |

|          |             |L.           |ռանց |     |      |      |        |

|          |             |             |աղի) |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ումբու    |Սmbս         |Spondias     |8,0  |1,032|9,0   |1,036 |25,0    |

|          |             |tսberosa     |     |     |      |      |        |

|          |             |Arrսda ex    |     |     |      |      |        |

|          |             |Kost.        |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Բարձր     |             |             |  -  | -   | -    | -    |0,5%-ից |

|թթվայնու- |             |             |     |     |      |      |ոչ պակաս|

|թյամբ այլ |             |             |     |     |      |      |ընդհա-  |

|մրգեր     |             |             |     |     |      |      |նուր    |

|          |             |             |     |     |      |      |թթվայ-  |

|          |             |             |     |     |      |      |նություն|

|          |             |             |     |     |      |      |ստանալու|

|          |             |             |     |     |      |      |համար   |

|          |             |             |     |     |      |      |անհրա-  |

|          |             |             |     |     |      |      |ժեշտ    |

|          |             |             |     |     |      |      |քանակու-|

|          |             |             |     |     |      |      |թյուն   |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Պտղամսի   |             |             |  -  | -   | -    | -    |25,0    |

|բարձր     |             |             |     |     |      |      |        |

|պարունակու|             |             |     |     |      |      |        |

|թյամբ կամ |             |             |     |     |      |      |        |

|ուժեղ     |             |             |     |     |      |      |        |

|բույրով   |             |             |     |     |      |      |        |

|այլ մրգեր |             |             |     |     |      |      |        |

|__________|_____________|_____________|_____|_____|______|______|________|

|Ցածր      |             |             |   - |  -  |  -   |  -   |50,0    |

|թթվայնու- |             |             |     |     |      |      |        |

|թյամբ,    |             |             |     |     |      |      |        |

|պտղամսի   |             |             |     |     |      |      |        |

|ցածր      |             |             |     |     |      |      |        |

|պարունակու|             |             |     |     |      |      |        |

|թյամբ և   |             |             |     |     |      |      |        |

|թույլ     |             |             |     |     |      |      |        |

|(միջին)   |             |             |     |     |      |      |        |

|բույրով   |             |             |     |     |      |      |        |

|այլ մրգեր |             |             |     |     |      |      |        |

._________________________________________________________________________.

 

16. Հյութ պարունակող ըմպելիքներում հյութի և (կամ) խյուսի պարունակությունը պետք է լինի 10%-ից ոչ պակաս:

17. Չի թույլատրվում ուղղակի մզման հյութերի մեջ լուծվող չոր նյութերի զանգվածային մասի նվազեցման նպատակով ավելացնել ջուր: Վերականգնված հյութերի, ինչպես նաև նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման համար օգտագործվող խմելու ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1-2002 սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջներին:

18. Հյութերի և հյութամթերքների համի կարգավորման համար թույլատրվում է օգտագործել 2%-ից պակաս ջրի պարունակությամբ շաքար, սախարոզ, անջուր դեքստրոզ, գլյուկոզ` առանձին-առանձին կամ դրանց խառնուրդը:

19. Չի թույլատրվում ուղղակի մզման հյութերի, խտացրած հյութերի կամ խյուսերի, դիֆուզային հյութերի պատրաստման ժամանակ օգտագործել շաքարի, սախարոզի, դեքստրոզի կամ գլյուկոզի լուծույթներ կամ օշարակներ: Չի թույլատրվում հյութերի և հյութամթերքների մեջ լուծվող չոր նյութերի փոխարինման նպատակով օգտագործել շաքարի, սախարոզի, դեքստրոզի կամ գլյուկոզի լուծույթներ կամ օշարակներ:

20. Թույլատրվում է մրգերից ստացված շաքարները և մեղրն օգտագործել միայն մրգային նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ:

21. Չի թույլատրվում միևնույն հյութին միաժամանակ ավելացնել շաքար (շաքարներ) և թթվեցնող նյութեր: Թույլատրվում է քաղցրությունը պակասեցնելու նպատակով հյութերին ավելացնել կիտրոնի կամ լայմի հյութ` մինչև կիտրոնաթթվի 3 գ/դմ3-ից ոչ ավելի լուծույթին համարժեք թթվայնությունը:

22. Թույլատրվում է բանջարեղենային հյութերին, այդ թվում` տոմատի հյութին, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված հյութերի, ավելացնել կերակրի աղ, համեմունքներ, համեմունքների խտանյութեր, դրանց բնական լուծամզուքներ: Չի թույլատրվում ավելացնել կերակրի աղ և համեմունքներ, դրանց խտանյութերը և լուծամզուքները` լուծվող չոր նյութերի փոխարինման նպատակով:

23. Խտացրած հյութերից և հյութամթերքներից պատրաստվող հյութերում և նեկտարներում բուրմունքի վերականգնման համար օգտագործվում են բուրավետիչ (արոմատիզատոր) և սննդային հավելում չհամարվող խտացրած բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր, որոնք ստացվում են խտացրած հյութի արտադրման ընթացքում` հեղուկ թորվածքի տեսքով, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի ֆիզիկական եղանակներով մշակմամբ` լուծամզուքների կամ թուրմերի տեսքով, խմելու ջրի, ածխաթթու գազի կամ սննդային էթիլ սպիրտի օգտագործմամբ, որոնք վերջնական մթերքում հանդես են գալիս որպես լուծիչ և որպես բույրի բաղադրիչ չեն անջատվել սկզբնական մրգերից, բանջարեղենից կամ հյութերից:

24. Չի թույլատրվում ուղղակի մզման հյութերի, վերականգնված հյութերի և նեկտարների, ինչպես նաև խյուսերի, խտացրած հյութերի և խյուսերի պատրաստման ժամանակ օգտագործել բուրավետիչներ, այդ թվում` բնական, արհեստական և (կամ) բնականին նույնական:

25. Հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ թույլատրվում է օգտագործել խտացրած բնական բուրաստեղծ նյութեր և (կամ) բնական, արհեստական կամ բնականին նույնական բուրավետիչներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

26. Չի թույլատրվում մանկական սննդի համար հյութերի և հյութամթերքների պատրաստման համար օգտագործել շաքարի փոխարինիչներ, արոմատիզատորներ, ներկանյութեր, կայունարարներ, պահածոյացնող նյութեր` բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով թույլատրված սննդային հավելումների:

27. Վաղ տարիքի երեխաների համար նախատեսված պտղամսով հյութերը և հյութամթերքները պետք է լինեն համասեռացված:

28. Որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի մեջ օգտագործվող սննդային հավելումների անվանումները և առավելագույն քանակությունն ըստ նշանակման պետք է տրված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ տեսակի հյութի կամ հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգում և չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով սահմանված թույլատրելի քանակությունը:

29. Հյութերում և հյութամթերքներում որպես պահածոյացնող նյութ սորբինաթթվի և բենզոյական թթվի կամ դրանց աղերի համատեղ օգտագործման դեպքում` դրանց ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով սահմանված առավելագույն թույլատրելի քանակությունը:

 

VI. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Հյութերի և հյութամթերքների մակնշման բովանդակությունը պետք է համապատասխանի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

31. Հայաստանի Հանրապետությունում իրացվող հյութերի և հյութամթերքների փաթեթվածքի կամ սպառողական տարայի վրա անմիջապես կամ դրան փակցված պիտակի վրա տրված մականշվածքը պետք է պարունակի`

1) հյութի և հյութամթերքի անվանումը, որը պետք է արտացոլի տվյալ մթերքի տեսակը և դրա պատրաստման համար օգտագործված մրգի կամ բանջարեղենի անվանումը կամ դրանից ածանցված անվանումը, որոնք թույլատրվում է օգտագործել, եթե տվյալ մթերքն ամբողջությամբ համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված հյութերի և հյութանյութերի տեսակների անվանմանը (օրինակ` «Խնձորի հյութ» կամ «Հյութ խնձորի»)` հաշվի առնելով հետևյալ պայմանները`

ա. երկու և ավելի մրգերից և (կամ) բանջարեղենից պատրաստված հյութի և հյութամթերքի անվանումը պետք է ընդգրկի դրա բաղադրության մեջ մտնող մրգի ու բանջարեղենի անվանումները` մթերքում դրանց պարունակության նվազման կարգով,

բ. երեք և ավելի մրգերից և (կամ) բանջարեղենից պատրաստված հյութերի անվանումները թույլատրվում է նշել հետևյալ ձևով. «Խառը մրգահյութ», «Մրգաբանջարեղենային հյութ» կամ «Մրգաբանջարեղենային նեկտար» կամ «Նեկտար բանջարեղենից և (կամ) մրգերից» կամ համանման ձևերով` օգտագործելով մրգի կամ բանջարեղենի խմբի պայմանական անվանումը, օրինակ` «Արևադարձային մրգերի հյութ», «Ցիտրուսային մրգերի հյութ»,

գ. խտացրած հյութի անվանման մեջ լրացուցիչ պետք է նշված լինի «խտացրած» բառը,

դ. ուղղակի մզմամբ ստացված հյութերի համար անվանմանը մոտիկ թույլատրվում է նշել «ուղղակի մզման» բառերը, իսկ խտացրած հյութից կամ խյուսից պատրաստված հյութի համար` «վերականգնված» կամ «պատրաստված է խտացված հյութից (հյութերից) կամ հյութից (հյութերից) և խյուսից» բառերը: Նշված մակագրությունների տառաչափերը պետք է լինեն հյութի կամ հյութամթերքի անվանման տառաչափերի կեսից ոչ պակաս,

ե. եթե հյութի, խյուսի և խտացրած հյութի, դիֆուզային հյութի և չոր հյութի պատրաստման ժամանակ օգտագործվել են սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետում նշված շաքար (շաքարներ), իսկ նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ` շաքարի (շաքարների) լուծույթներ կամ օշարակներ, ապա անվանումը պետք է ներառի նաև «շաքարի (շաքարների) ավելացմամբ» կամ «շաքարով (շաքարներով)» կամ «քաղցրացված» բառերը,

զ. եթե նեկտարների կամ հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ շաքարի փոխարեն օգտագործվել են քաղցրացնող սննդային հավելումներ (մեղր), ապա անվանումը պետք է ներառի «քաղցրացնող նյութերով» կամ «մեղրով» բառերը: Նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պիտակի վրա անվանման մոտ, հստակ ձևով, անվանման տառաչափի կեսից ոչ պակաս տառաչափով պետք է նշված լինի դրա պատրաստման համար օգտագործված հյութի և (կամ) խյուսի ծավալային մասը,

է. մանկական սննդի համար նախատեսված հյութի և նեկտարի անվանումը պետք է ներառի «մանկական սննդի համար» կամ «մանկական» բառերը` նշելով երեխաների տարիքային խումբը, որը նշվում է` հաշվի առնելով հյութի կամ նեկտարի որոշակի տեսակը և երեխայի տարիքը` ստորև նշված պահանջներին համապատասխան`

երեք ամսականից մեծ երեխաներին` խնձորի և տանձի պարզեցված հյութ,

չորս ամսականից մեծ երեխաներին` խնձորի և տանձի պտղամսով հյութ, սալորի, դեղձի, ծիրանի, դդմի, գազարի հյութեր (պարզեցված և պտղամսով), սև սալորի հիմքով ըմպելիք,

հինգ ամսականից մեծ երեխաներին` միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հյութեր ու նեկտարներ` սև և կարմիր հաղարջի, ազնվամորու, կեռասի, սերկևիլի, բալի, հապալասի, լոռամրգի (մինչև 20 % և այլն),

վեց ամսականից մեծ երեխաներին` միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հյութեր և նեկտարներ` ցիտրուսային մրգերի (մանդարին, նարինջ, թուրինջ), սեխի, արևադարձային մրգերի (արքայախնձոր, բանան, մանգո), ելակի, մորու, տոմատի և այլ մրգերի ու բանջարեղենի, որոնք համարվում են ուժեղ ալերգեններ, խաղողի (խառը հյութերի կազմում) և այլն,

յոթ ամսականից մեծ երեխաներին` պապայայի, կիվիի, գուավայի միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հյութեր ու նեկտարներ,

ինն ամսականից մեծ երեխաներին` խաղողի պարզեցված հյութ.

2) արտադրող կազմակերպության ու սպառողների բողոքների ընդունման համար արտադրողի կողմից լիազորված` Հայաստանի Հանրապետությունում գտնվող կազմակերպության (վերջինիս առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը.

3) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).

4) մթերքի զտաքաշը կամ ծավալը.

5) մթերքի բաղադրությունը, որը նշում են դրա բաղադրիչների անվանացանկով` «Բաղադրությունը» վերնագրով, հաշվի առնելով հետևյալ պահանջները`

ա. հյութերի համար` հյութի անվանումը, բաղադրիչները և (կամ) սննդային հավելումները` դրանց օգտագործման դեպքում: Օրինակ` «Բաղադրությունը` տոմատի հյութ, աղ», «Բաղադրությունը` խնձորի հյութ, շաքար»: Եթե որոշակի հյութի պատրաստման ժամանակ բաղադրիչներ և (կամ) սննդային հավելումներ չեն օգտագործվել, ապա «Բաղադրություն» տարրն սպառողական տարայի վրա կարելի է չնշել,

բ. պտղամսով հյութերի համար «Պտղամսով» մակագրությունը նշվում է, եթե դրա զանգվածային մասը 8 %-ից ավելի է,

գ. նեկտարների, հյութ պարունակող ըմպելիքների համար` հյութի և (կամ) խյուսի (խյուսերի) անվանումը (անվանումները), օգտագործված բաղադրիչների և (կամ) սննդային հավելումների ցանկը, այդ թվում` ջուրը, որը նշվում է ցանկի վերջում,

դ. խտացված հյութերից պատրաստված վերականգնված հյութի, նեկտարի, հյութ պարունակող ըմպելիքի բուրմունքի վերականգնման համար օգտագործված խտացված բնական բուրաստեղծ նյութերը և ջուրը բաղադրությունում չեն նշվում,

ե. եթե ասկորբինաթթուն (C վիտամին) օգտագործվել է որպես հակաօքսիդիչ, ապա դրա պարունակության մասին տեղեկատվությունը չի նշվում,

զ. եթե հյութը կամ հյութամթերքը պատրաստվել է կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումի (ԿԱՍՀ) օգտագործմամբ, ապա պիտակի վրա պետք է նշել «Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումով» կամ «Հարստացված է» բառերը` նշելով ԿԱՍՀ-ը և այն պարունակող նյութը,

է. չի թույլատրվում սպառողական տարայի վրա նշել տվյալ մթերքի պատրաստման համար չօգտագործված մրգի կամ բանջարեղենի նկարներ` սպառողին թյուրիմացության մեջ գցող գործոնը կանխարգելելու նպատակով,

ը. ածխածնի երկօքսիդ պարունակող մթերքի համար անվանումը պետք է պարունակի նաև «Գազավորված է» բառը,

թ. եթե հյութի կամ հյութամթերքի պատրաստման ժամանակ օգտագործվել են կերակրի աղ, համեմունքներ և (կամ) խտանյութեր, ապա թույլատրվում է նշել «Կերակրի աղով», ինչպես նաև «Համեմունքով» բառերը կամ համեմունքի ընդունված անվանումը,

ժ. պատրաստի մթերքի բաղադրության մեջ մտնող համային նյութերը, բաղադրիչները և այլ հավելումները նշվում են ընդհանուր ցանկում.

6) սննդային հավելումների ցանկը (դրանց օգտագործման դեպքում).

7) հյութի կամ հյութամթերքի ծագման երկիրը.

8) պահման պայմանները.

9) պատրաստման տարեթիվը, ամիսը, օրը.

10) պիտանիության ժամկետը.

11) օգտագործման եղանակը` նշում են այն դեպքում, եթե խտացված հյութը կամ խյուսը պետք է իրացնել մանրածախ առևտրի ցանցում, այդ դեպքում պետք է նշված լինի տվյալ ծավալի վերականգնման համար անհրաժեշտ ջրի ծավալը` սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված լուծվող չոր նյութերի բավարար քանակն ստանալու համար.

12) սննդային արժեքը` մանկական սննդի համար նախատեսված հյութերի և նեկտարների.

13) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1392-Ն որոշման:

32. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հյութերի և հյութամթերքների հայերեն մակնշումն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1838-Ն որոշման:

33. Վերջնական սպառման համար չնախատեսված հյութի կամ հյութամթերքի մասին տեղեկատվական տվյալները կարելի է զետեղել փոխադրական տարայի վրա` բացառությամբ գլանատակառների, որոնց դեպքում դրանք պետք է ներկայացված լինեն ապրանքաուղեկից փաստաթղթում, որը պետք է ներառի սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետում նշված տվյալները:

34. Փոխադրական տարայի մակնշումը պետք է ներառի`

1) մթերքի անվանումը.

2) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.

3) պատրաստման թվականը.

4) համաքաշը.

5) փոխադրական տարայում հյութով կամ հյութամթերքով սպառողական տարաների թիվը.

6) արտադրող կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրը.

7) պահման պայմանները և ժամկետը:

35. Իրացման համար նախատեսված հյութերը և հյութամթերքները պետք է շշալցված կամ կշռածրարված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող պոլիմերային նյութերից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1750-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող խեցեգործական նյութերից պատրաստված տարաներում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1282-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող նյութերից պատրաստված և հյութերի ու հյութամթերքների փոխադրման ու պահման պայմանների պահպանման դեպքում դրանց պիտանիության ժամկետի ընթացքում անվտանգության պահանջների պահպանումն ապահովող տարայի և (կամ) փաթեթվածքի մեջ:

36. Վաղ տարիքի երեխաների (մինչև 3 տարեկան) համար նախատեսված հյութերը պետք է փաթեթավորել հերմետիկ փակված տարաներում` 0,35 դմ3-ից ոչ ավելի ծավալով:

37. Կշռածրարված (շշալցված) հյութերի և հյութամթերքների զտաքաշերի բացասական շեղումները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ հաստատված թույլատրելի շեղումները:

38. Հյութերը և հյութամթերքները պետք է փոխադրել արտադրողի կողմից սահմանված փոխադրման պայմաններն ապահովող տրանսպորտային միջոցներով, թափքերով փակ տրանսպորտի բոլոր տեսակներով, տրանսպորտի տվյալ տեսակով բեռների փոխադրման կանոններին համապատասխան:

 

VII. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ

 

39. Արտադրողը պետք է ապահովի հյութերի և հյութամթերքների իսկությունը` կանխելու համար կեղծված հյութերի և հյութամթերքների արտադրությունն ու դրանց շրջանառությունը շուկայում:

40. Հյութերի և հյութամթերքների իսկությունն ապահովվում է տվյալ խմբաքանակի հետևելիության (հետագծելիության) հնարավորության մասին տվյալներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգում ներկայացված ֆիզիկաքիմիական ցուցանիշների ու զգայորոշման բնութագրերի, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանությամբ:

41. Հյութերի և հյութամթերքների հետևելիությունը (հետագծելիությունը) պետք է ապահովի տվյալ խմբաքանակի հյութերի և հյութամթերքների ու դրանց բաղադրիչների բոլոր փուլերում` նախնական արտադրությունից մինչև սպառումը, հյութերի և հյութամթերքների տեխնոլոգիական սարքավորումների ու միջոցների փաստաթղթային նույնականացմամբ:

42. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան հյութերի և հյութամթերքների անվտանգությունն ու որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների պատշաճ որակն ապահովելու նպատակով արտադրողը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա պետք է ներդնի վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգ ու հետևի դրանց շղթայի` արտադրության և շրջանառության բոլոր փուլերում տեխնոլոգիական հրահանգներով սահմանված պահանջների կատարմանը, իրականացնի վտանգի աղբյուրների վերլուծություն, որոշի հսկման կրիտիկական կետերը, դրանց կրիտիկական սահմանը, իրականացնի ուղղիչ գործողություններ` ներդրված հսկման համակարգին համապատասխան:

 

VIII. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

43. Հյութերի և հյութամթերքների արտադրման ժամանակ տեխնոլոգիական նպատակներով թույլատրվում է օգտագործել N 2 աղյուսակում ներկայացված տեխնոլոգիական միջոցները:

 

Աղյուսակ N 2

 

._________________________________________________________________________.

|Տեխնոլոգիական նպատակը   |  Տեխնոլոգիական միջոցի  |        Լրացումներ     |

|                        |       անվանումը        |                       |

|________________________|________________________|_______________________|

|     1                  |            2           |             3         |

|________________________|________________________|_______________________|

|Հակափրփրացում           |պոլիդիմեթիլսիլօքսան     |վերջնական մթերքում     |

|                        |                        |10 մգ/դմ3-ից ոչ ավելի  |

|                        |                        |մնացորդային            |

|                        |                        |քանակությամբ           |

|________________________|________________________|_______________________|

|Պարզեցում,              |կլանող կավեր            |                       |

|հակաօքսիդացում և  զտում,|(սպիտակեցնող            |                       |

|ֆլոկուլացում (պարզեցում)|հավելանյութեր, բնական   |                       |

|                        |կամ ակտիվացված հողեր)   |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |կլանող խեժեր            |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |ակտիվացված ածուխ (միայն |                       |

|                        |բուսական)               |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |բենտոնիտ                |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |կալցիումի հիդրօքսիդ     |միայն խաղողի հյութի    |

|                        |________________________|արտադրությունում       |

|                        |կալիումի տարտրատ        |                       |

|                        |________________________|                       |

|                        |կալցիումի կարբոնատ      |                       |

|                        |(նստեցված)              |                       |

|________________________|________________________|_______________________|

|                        |ծծմբի դիօքսիդ           |միայն խաղողի           |

|                        |                        |հյութի                 |

|                        |                        |արտադրությունում,      |

|                        |                        |վերջնական մթերքում 10  |

|                        |                        |մգ/դմ3-ից ոչ ավելի     |

|                        |                        |մնացորդային            |

|                        |                        |քանակությամբ`          |

|                        |                        |վերահաշվարկված ըստ     |

|                        |                        |SO2-ի                  |

|                        |________________________|_______________________|

|                        |թաղանթանյութ            |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |խիտոզան                 |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |կոլոիդային սիլիկահող    |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |դիատոմիտ                |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |ժելատին (կաշվի կոլագենի)|                       |

|________________________|________________________|_______________________|

|Պարզեցում,              |իոնափոխանակիչ խեժեր     |                       |

|հակաօքսիդացում և  զտում,|(անիոնափոխանակիչ և      |                       |

|ֆլոկուլացում (պարզեցում)|կատիոնափոխանակիչ)       |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |կաոլին                  |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |պերլիտ                  |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |պոլիվինիլպոլիպիրոլիդոն  |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |տանին                   |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |բրնձի թեփուկներ (կեղև)  |                       |

|                        |________________________|_______________________|

|                        |սիլիկասոլ               |                       |

|________________________|________________________|_______________________|

|Էնզիմացում              |պեկտինազներ (պեկտինի    |թույլատրվում է         |

|(ֆերմենտացում)          |ճեղքման համար),         |օգտագործել, եթե դա չի  |

|                        |պրոտեինազներ (պրոտեինի  |հանգեցնի հումքի լրիվ   |

|                        |ճեղքման համար),         |ջրիկացմանը և  էապես չի |

|                        |ամինազներ (օսլայի       |ազդի մշակվող մրգի կամ  |

|                        |ճեղքման համար),         |բանջարեղենի թաղանթային |

|                        |ցելյուլազներ (սահմանափակ|բաղադրության վրա       |

|                        |քանակությամբ`           |                       |

|                        |բջջաթաղանթի քայքայմանը  |                       |

|                        |նպաստելու նպատակով)     |                       |

|________________________|________________________|_______________________|

|Փաթեթավորում (գազեր)    |ազոտ                    |կարճ ժամանակով         |

|                        |________________________|պահածոյացման համար     |

|                        |ածխածնի դիօքսիդ         |                       |

._________________________________________________________________________.

 

44. Հյութերի և հյութամթերքների արտադրական տարածքներին, արտադրական և օժանդակ սենքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները, ինչպես նաև արտադրական սենքերի և սարքավորանքի լվացման ու ախտահանման գործընթացները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված հիգիենիկ նորմերին:

 

IX. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

45. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող հյութերի և հյութամթերքների հետկանչումը շուկայից, դրանց օգտահանումը կամ ոչնչացումն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշմանը համապատասխան:

 

X. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

46. Հյութերի և հյութամթերքների նույնականացումն իրականացվում է դրանց պատրաստման, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում:

47. Նույնականացման համար կիրառում են հետևյալ եղանակները`

1) փաստաթղթային փորձաքննություն.

2) հյութերի և հյութամթերքների փորձարկում.

3) փաստաթղթային փորձաքննություն ու հյութերի և հյութամթերքների փորձարկում:

48. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն հյութերի և հյութամթերքների փաթեթվածքի կամ սպառողական ու փոխադրական տարաների վրա անմիջապես կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությանն ու որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի համար սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնով նախատեսված մակնշման պահանջներին:

49. Հյութերի և հյութամթերքների փորձարկմամբ նույնականացումը պետք է իրականացվի ըստ զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների, որոնք պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին և նախատեսված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգում:

50. Հյութերի և հյութամթերքների կեղծման վերաբերյալ հիմքերի առկայության դեպքում պետք է իրականացնել փաստաթղթային փորձաքննություն ու փորձարկումներ` որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի համար սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված լուծվող չոր նյութերի զանգվածային մասի, ինչպես նաև որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգով սահմանված զգայորոշման ու ֆիզիկաքիմիական պահանջներին համապատասխան:

51. Հյութերի և հյութամթերքների նույնականացման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակել`

1) հյութերի և հյութամթերքների անվանումը.

2) արտադրողի (մատակարարի) մասին տեղեկատվությունը.

3) պատրաստման թվականը և պիտանիության ժամկետը.

4) հյութերի և հյութամթերքների փորձարկման արդյունքները (դրանց իրականացման դեպքում), այդ թվում` զգայորոշման ցուցանիշները.

5) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի ծավալը (զանգվածը) և փոխադրական տարայում սպառողական տարաների թիվը.

6) հյութերի և հյութամթերքների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի կամ տեխնոլոգիական հրահանգի, կամ մատակարարման պայմանագրի նշագիրը (անվանումը).

7) խմբաքանակի համարը և չափը.

8) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:

 

XI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

52. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հյութերի և հյութամթերքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2հ, 3հ, 4հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ 2ս, 3ս, 4ս, 5ս կամ 6ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:

53. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը հյութերի և հյութամթերքների սպառողական և փոխադրական տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել համապատասխանության նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված կարգով:

54. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի XIV բաժնում ներկայացված ստանդարտներով սահմանված նմուշառման կարգին համապատասխան:

55. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի XIV բաժնում ներկայացված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով: Ռադիոնուկլիդների որոշումը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ գերատեսչական ակտով սահմանված մեթոդներով:

56. Հյութերի և հյութամթերքների նույնականացման գործընթացն իրականացվում է սույն տեխնիկական կանոնակարգի 48-րդ կետով սահմանված ընթացակարգով:

57. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողությունները կատարվել են 2ս - 5ս սխեմաներից որևէ մեկով:

58. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը պետք է ընտրվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման սխեմայի`

1) 2հ կամ 2ս սխեմայի դեպքում` 12 ամիս.

2) 4հ կամ 6ս սխեմայի դեպքում ըստ հյութի կամ հյութամթերքի պիտանիության ժամկետի, բայց 3 տարվանից ոչ ավելի.

3) 3ս սխեմայի դեպքում` 24 ամիս.

4) 3հ, 4ս կամ 5ս սխեմայի դեպքում` 36 ամիս:

59. Սերտիֆիկացված հյութերի և հյութամթերքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 57-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

60. Սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:

61. Համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

 

XII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

62. Հյութերի և հյութամթերքների ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

XIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

63. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հյութերի և հյութամթերքների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

XIV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|Ստանդարտի     |  Նմուշառման և  փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի    |

|նշագիրը       |                        անվանումը                         |

|(բաժինը, կետը)|                                                          |

|______________|__________________________________________________________|

|      1       |                           2                              |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 8756.9   |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք.            |

|              |Պտղահատապտղային հյութերում և  լուծամզուքներում նստվածքի   |

|              |որոշման մեթոդ                                             |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 8756.10  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Պտղամսի    |

|              |պարունակության որոշման մեթոդ                              |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 8756.13  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Շաքարների  |

|              |որոշման մեթոդներ                                          |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 8756.22  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Կարոտինի   |

|              |որոշման մեթոդ                                             |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 10444.1  |Պահածոներ. Մանրէաբանական վերլուծության ժամանակ կիրառվող   |

|              |ռեակտիվների, ներկերի, ինդիկատորների և  սնուցող միջավայրերի|

|              |պատրաստում                                                |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 10444.2  |Սննդամթերք. Staphylococcսs aսreսs-ի հայտնաբերման և        |

|              |քանակության որոշման մեթոդներ                              |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 10444.12 |Սննդամթերք. Խմորիչների և  բորբոսասնկերի որոշման մեթոդ     |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 10444.14 |Պահածոներ. Բորբոսների պարունակության որոշման մեթոդ`       |

|              |ըստ Հովարդի                                               |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 10444.15 |Սննդամթերք. Մեզոֆիլ աերոբ և  ֆակուլտատիվ անաերոբ մանրէների|

|              |որոշման մեթոդներ                                          |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 24556    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք.            |

|(ԻՍՕ 6557-1:86|Վիտամին -C-ի (ասկորբինաթթվի) որոշման մեթոդներ             |

|ԻՍՕ 6557 2:84)|                                                          |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 25555.0  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Տիտրվող    |

|              |թթվայնության որոշման մեթոդներ                             |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 25555.2  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Էթիլ       |

|              |սպիրտի պարունակության որոշման մեթոդներ                    |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 25555.3  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք.            |

|              |Հանքային խառնուկների որոշման մեթոդներ                     |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 25555.5  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Ծծմբի      |

|              |դիօքսիդի որոշման մեթոդներ                                 |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 25999    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. B1 և  B2   |

|              |վիտամինների որոշման մեթոդներ                              |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26181    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք.            |

|              |Սորբինաթթվի որոշման մեթոդներ                              |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26188    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք, պահածոներ  |

|              |մսային և  մսաբուսական. pH-ի որոշման մեթոդ                 |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26313    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք.            |

|(բաժին 2)     |Ընդունման կանոններ, նմուշառման մեթոդներ                   |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26323    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Բուսական   |

|              |ծագման խառնուկների պարունակության որոշման մեթոդներ        |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26668    |Մթերքներ սննդային և  համային. Մանրէաբանական վերլուծության |

|              |համար նմուշառման մեթոդները                                |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26669    |Մթերքներ սննդային և  համային. Նմուշների նախապատրաստումը   |

|              |մանրէաբանական վերլուծության համար                         |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26670    |Սննդամթերք. Մանրէների կուլտիվացման մեթոդներ               |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26927    |Պարենային հումք և  սննդամթերք. Սնդիկի որոշման մեթոդներ    |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26929    |Պարենային հումք և  սննդամթերք. Նմուշների նախապատրաստում.  |

|              |Հանքայնացում թունավոր տարրերի պարունակության որոշման համար|

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26933    |Պարենային հումք և  սննդամթերք. Կադմիումի որոշման մեթոդներ |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 26935    |Սննդամթերք պահածոյացված. Անագի որոշման մեթոդ              |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 28038    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Միկոտոքսին |

|              |պատուլինի որոշման մեթոդներ                                |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 28467    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Բենզոյական |

|              |թթվի որոշման մեթոդ                                        |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 28562    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Լուծվող չոր|

|              |նյութերի որոշման բեկումաչափական մեթոդ                     |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 29030    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Հարաբերական|

|              |խտության և  լուծվող չոր նյութերի պարունակության որոշման   |

|              |պիկնոմետրական մեթոդ                                       |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 29032    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք.            |

|              |Օքսիմեթիլֆուրֆուրոլի որոշման մեթոդներ                     |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 29059    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Պեկտինային |

|              |նյութերի որոշման տիտրաչափական մեթոդ                       |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 29270    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Նիտրատների |

|              |որոշման մեթոդներ                                          |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30059    |Ոչ ալկոհոլային ըմպելիքներ. Ասպարտամի, սախարինի, կոֆեինի և |

|              |նատրիումի բենզոատի որոշման մեթոդներ                       |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30178    |Պարենային հումք և  սննդամթերք. Թունավոր տարրերի որոշման   |

|              |ատոմաաբսորբման մեթոդ                                      |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30349    |Պտուղներ, բանջարեղեն և  դրանց վերամշակման մթերքներ.       |

|              |Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակների          |

|              |որոշման մեթոդներ                                          |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30425    |Պահածոներ. Արդյունաբերական մանրէազերծության որոշման մեթոդ |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30518    |Սննդամթերք. Աղիքային ցուպիկների (կոլիձև  բակտերիաներ)     |

|              |խմբի բակտերիաների հայտնաբերման և  քանակի որոշման          |

|              |մեթոդներ                                                  |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30519    |Սննդամթերք. Salmonella ցեղի բակտերիաների հայտնաբերման     |

|              |մեթոդ                                                     |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30538    |Սննդամթերք. Ատոմաէմիսիոն մեթոդով թունավոր տարրերի         |

|              |որոշման մեթոդիկա                                          |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30669    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Բենզոյական |

|              |թթվի պարունակության որոշման գազաքրոմատաչափական մեթոդ      |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30670    |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Սորբինաթթվի|

|              |պարունակության որոշման գազաքրոմատաչափական մեթոդներ        |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30710    |Պտուղներ, բանջարեղեն և  դրանց վերամշակումից ստացված       |

|              |մթերքներ. Ֆոսֆորօրգանական պեստիցիդների մնացորդային        |

|              |քանակների որոշման մեթոդներ                                |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 30726    |Սննդամթերք. Escherichia coli տեսակի բակտերիաների          |

|              |հայտնաբերման և  քանակության որոշման մեթոդներ              |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ 31262    |Սննդամթերք և  պարենային հումք. Թունավոր տարրերի           |

|              |(կադմիումի, կապարի, պղնձի և  ցինկի) որոշման               |

|              |ինվերսիոնվոլտամպերաչափական մեթոդներ                       |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 50476  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Սորբինաթթվի|

|              |և  բենզոյական թթվի որոշման մեթոդ դրանց համատեղ առկայության|

|              |դեպքում                                                   |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 50479  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք.            |

|              |Վիտամին PP-ի պարունակության որոշման մեթոդ                 |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51123  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Սուլֆատների որոշման    |

|              |ծանրաչափական մեթոդ                                        |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51128  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. D-իզոկիտրոնաթթվի       |

|              |որոշման մեթոդ                                             |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51129  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Կիտրոնաթթվի որոշման    |

|              |մեթոդ                                                     |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51239  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. L-խնձորաթթվի           |

|(ԴԻՆ 1138)    |որոշման մեթոդ                                             |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51240  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. D-գլյուկոզի և          |

|              |D-ֆրուկտոզի որոշման մեթոդ                                 |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51428  |Մրգային հյութեր. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման |

|              |մեթոդով գինեթթվի որոշում                                  |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51429  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Ատոմաաբսորբման մեթոդով |

|              |նատրիումի, կալիումի, կալցիումի և  մագնեզիումի             |

|              |պարունակության որոշում                                    |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51430  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Ֆոսֆորի որոշման        |

|              |սպեկտրաֆոտոչափական մեթոդ                                  |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51433  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Լուծվող չոր|

|              |նյութերի պարունակության որոշման բեկումաչափական մեթոդ      |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51434  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Տիտրվող թթվայնության   |

|              |որոշման մեթոդ                                             |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51435  |Խնձորի հյութ, խնձորի խտացված հյութ և  խնձորի հյութ        |

|(ԻՍՕ 8128-1)  |պարունակող ըմպելիքներ. Բարձրարդյունավետ հեղուկային        |

|              |քրոմատագրման մեթոդով պատուլինի պարունակության որոշում     |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51439  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Պոտենցիոմետրիկ         |

|              |տիտրման մեթոդով քլորիդների պարունակության որոշում         |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51440  |Խնձորի հյութ, խնձորի խտացված հյութ և  խնձորի հյութ        |

|(ԻՍՕ 8128-2)  |պարունակող ըմպելիքներ. Նրբաշերտ քրոմատագրման մեթոդով      |

|              |պատուլինի պարունակության որոշում                          |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51441  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Սպեկտրաֆոտոչափմամբ     |

|              |քացախաթթվի (ացետատի) պարունակության որոշման ֆերմենտային   |

|              |մեթոդ                                                     |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51442  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Կենտրոնախուսմամբ       |

|              |պտղամսի անջատվող պարունակության որոշման մեթոդ             |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51650  |Սննդամթերք. Բենզ(ա) պիրենի զանգվածային մասի որոշման       |

|              |մեթոդներ                                                  |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51766  |Պարենային հումք և  սննդամթերք. Արսենի որոշման             |

|              |ատոմաաբսորբման մեթոդ                                      |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51938  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Սախարոզի որոշման մեթոդ |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51940  |Մրգային և  բանջարեղենային հյութեր. D-խնձորաթթվի           |

|              |որոշման մեթոդ                                             |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51962  |Պարենային հումք և  սննդամթերք. Արսենի զանգվածային         |

|              |խտության որոշման ինվերսիոնվոլտամպերաչափական մեթոդ         |

|______________|__________________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 52052  |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք.            |

|              |Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով          |

|              |սորբինաթթվի և  բենզոյական թթվի զանգվածային մասերի որոշում |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 2172      |Մրգահյութեր. Լուծելի չոր նյութերի պարունակության          |

|              |որոշում. Բեկումաչափական մեթոդ                             |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 4832      |Սննդամթերքի և  անասնակերի մանրէաբանություն. Կոլիձևերի     |

|              |հաշվարկման հորիզոնական մեթոդ. Գաղութների հաշվարկում       |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 5519      |Մրգեր, բանջարեղեն և  դրանցից ստացված մթերքներ. Սորբինաթթվի|

|              |պարունակության որոշում                                    |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 5522      |Մրգեր, բանջարեղեն և  դրանցից ստացված մթերքներ.            |

|              |Ընդհանուր ծծմբային երկօքսիդի պարունակության որոշում       |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 5523      |Մրգերից և  բանջարեղենից ստացված հեղուկ մթերքներ. Ծծմբային |

|              |երկօքսիդի պարունակության որոշում (տարածված մեթոդ)         |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 6560      |Մրգերից և  բանջարեղենից ստացված մթերքներ. Բենզոյաթթվի     |

|              |պարունակության որոշում (բենզոյաթթվի պարունակությունը      |

|              |լիտրում կամ կիլոգրամում 200 մգ-ից ոչ պակաս).              |

|              |Մոլեկուլային կլանման սպեկտրաչափական մեթոդ                 |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 6579      |Սննդամթերքի և  անասնակերի մանրէաբանություն.               |

|              |Salmonella բակտերիայի հայնաբերման հորիզոնական մեթոդ       |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 6888-1    |Սննդամթերքի և  անասնակերի մանրէաբանություն. Կոագուլադրական|

|              |ստաֆիլակոկերի (Staphylococcսs aսreսs և  այլ տեսակներ)     |

|              |հայտնաբերման հորիզոնական մեթոդ. Բեիր-Պարկերի ագարային     |

|              |միջավայրի կիրառման մեթոդ                                  |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 6888-2    |Սննդամթերքի և  անասնակերի մանրէաբանություն. Կոագուլադրական|

|              |ստաֆիլակոկերի (Staphylococcսs aսreսs և  այլ տեսակներ)     |

|              |հայտնաբերման հորիզոնական մեթոդ.  Ճագարների պլազմայի       |

|              |ֆիբրինոգենի ագարի միջավայրի կիրառման մեթոդ                |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 6888-3    |Սննդամթերքի և  անասնակերի մանրէաբանություն. Կոագուլադրական|

|              |ստաֆիլակոկերի (Staphylococcսs aսreսs և  այլ տեսակներ)     |

|              |հայտնաբերման հորիզոնական մեթոդ. Փոքր քանակների            |

|              |հայտնաբերումը և  MPN մեթոդը                               |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 7251      |Սննդամթերքի և  անասնակերի մանրէաբանություն. Escherichia   |

|              |coli հայտնա?բեր?ման և  հաշվարկման հորիզոնական մեթոդ       |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 7466      |Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք.            |

|              |Օքսիմեթիլֆուր` ֆուրոլի պարունակության որոշում             |

|______________|__________________________________________________________|

|ԻՍՕ 9174      |Ջրի որակ. Քրոմի որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական    |

|              |մեթոդներ                                                  |

|______________|__________________________________________________________|

|ԵՆ 1132       |Մրգային և  բանջարեղենային հյութեր. pH-ի որոշում           |

|______________|__________________________________________________________|

|ԵՆ 1134       |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Ատոմաաբսորբման         |

|              |մեթոդով նատրիումի, կալիումի, կալցիումի և  մագնեզիումի     |

|              |պարունակության որոշում                                    |

|______________|__________________________________________________________|

|ԵՆ 1136       |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Ֆոսֆորի                |

|              |պարունակության որոշում. Սպեկտրաֆոտոչափական մեթոդ          |

|______________|__________________________________________________________|

|ԵՆ 1139       |Մրգային և  բանջարեղենային հյութեր. D-իզոկիտրոնաթթվի       |

|              |ֆերմենտատիվ որոշում. NADPH հատուկ մեթոդ                   |

|______________|__________________________________________________________|

|ԵՆ 1142       |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Սուլֆատների            |

|              |պարունակության որոշում                                    |

|______________|__________________________________________________________|

|ԵՆ 12133      |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Պոտենցիոմետրիկ         |

|              |տիտրման մեթոդով քլորիդների պարունակության որոշում         |

|______________|__________________________________________________________|

|ԵՆ 12147      |Մրգային և  բանջարեղենային հյութեր. Տիտրվող թթվայնության   |

|              |որոշման մեթոդ                                             |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2007
N 1602-Ն
Որոշում