600.0209.080508
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 05 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2008 թվականի N 209-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների» 17-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 83-րդ կետով.
«83. Մինչև 40 կՎԱ հզորությամբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը 6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում, բացառությամբ Երևան քաղաքի, սույն կանոնների 2-րդ գլխի դրույթները կիրառվում են 2009 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2009 թվականի հունվարի 1-ը տեխնիկական պայմաններն առաջադրում է մատակարարը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի էլեկտրատեղակայանքներին միացվում է սպառման համակարգը: Տեխնիկական պայմանների կատարման առավելագույն ժամկետը սահմանվում է 2 տարի, եթե տրված տեխնիկական պայմաններում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում կարող է տրվել միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է Դիմող անձի սպառման համակարգի նախագծով: Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը Դիմող անձից գանձում է ծառայության վճար. մինչև 35 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 5000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ 35 կՎ և 110 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 10000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Տեխնիկական պայմաններ տալու համար մատակարարի կողմից գանձված ծառայության վճարը վերադարձման ենթակա չէ: Նոր միացվող կամ վերակառուցվող սպառման համակարգը լարման տակ դնելու համար Դիմող անձը մատակարարին է ներկայացնում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը): Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններով սահմանված դեպքերում Դիմող անձը մատակարարին ներկայացնում է նաև համապատասխան որակավորում ունեցող, էլեկտրատնտեսության պատասխանատու անձ նշանակելու մասին հրամանի պատճենը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: