040.0452.190508
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2008 թվականի N 452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «1988 թվականի երկրաշարժի հետևանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 820-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը.
2) որոշման հավելվածի`
i
ա. 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից» բառերը, իսկ 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով,
i
բ. 10-րդ կետը «հետո» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացող այն անձանց համար, ովքեր առաջին անգամ հաշմանդամ են ճանաչվել 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո և մինչև հաշմանդամ ճանաչվելն օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստացել» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ