030.0085.210408
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) ստեղծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն. իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է.
4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի` որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:
(1-ին կետը փոփ. 29.02.12 ՆՀ-50-Ն հրամանագիր)
i
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի I բաժնում`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Էկոնոմիկայի նախարարություն».
2) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«18. Ֆինանսների նախարարություն».
3) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) բաժինը լրացնել 21-րդ կետով`
«21. Արտակարգ իրավիճակների նախարարություն»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
21 ապրիլի 2008 թվականի
ՆՀ-85-Ն