040.1513.241207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1513-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Համայնքային ծառայության հարցերով պետական լիազոր մարմին ճանաչելու և համայնքային ծառայության համակարգը կանոնակարգելու մասին» N 231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետում «և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին» բառերը փոխարինել «նախարարությանը» բառով.
i
2) որոշման 3-րդ կետից հանել «և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող» բառերը.
i
3) որոշմամբ հաստատված ժամանակացույցի 1-18-րդ կետերում «և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար» բառերը փոխարինել «նախարարություն» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ