040.0102.230298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 1998 թվական թիվ 102
i
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան և «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողով համաձայն հավելվածի:
(1-ին կետն ուժը կորցրել է 25.11.00 թիվ 755 որոշում)
2. Հանձնաժողովին`
ա) մինչև 1998 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել առաջարկություն «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Մերձակա և հատուկ ավիաուղիներ «Արարատ» ու «Գյումրի ավիաուղիներ» դուստր ձեռնարկությունների, ուղևորների վերգետնյա սպասարկման ծառայության և ավիասննդի ծառայության մասնավորեցման ձևի, ժամկետների ու մասնավորեցման ենթակա պետական բաժնեմասի չափի վերաբերյալ.
բ) անհրաժեշտության դեպքում հրավիրել մասնագիտացված կազմակերպություն և (կամ) փորձագետներ:
(2-րդ կետն ուժը կորցրել է 25.11.00 թիվ 755 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` մինչև 1998 թվականի մարտի 15-ը «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`
ուղևորների վերգետնյա սպասարկման ծառայությունը (փոխադրումների կազմակերպման և հատուկ տրանսպորտի ծառայությունները) և հանձնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության ենթակայությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն վերակազմավորելով դուստր ընկերության.
ավիասննդի ծառայությունը և հանձնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության ենթակայությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն վերակազմավորելով դուստր ընկերության:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը`
ա) կազմակերպել «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացումը և մինչև 1998 թվականի հունիսի 1-ը արդյունքները ներկայացնել հանձնաժողովին.
բ) մինչև 1998 թվականի մայիսի 1-ը հանձնաժողովին ներկայացնել «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության հեռանկարային զարգացման ծրագիրը (բիզնես ծրագիր):
5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Մերձակա և հատուկ ավիաուղիներ «Արարատ» ու «Գյումրի ավիաուղիներ» դուստր ձեռնարկությունների, ուղևորների վերգետնյա սպասարկման ծառայության ու ավիասննդի ծառայության մասնավորեցման վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 23-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 102 ՈՐՈՇՄԱՆ
ԿԱԶՄ
i
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(կազմն ուժը կորցրել է 25.11.00 թիվ 755 որոշում)
Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Է. Սանդոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Ե. Զաքարյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Վ. Ավանեսյան - ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների
նախարար
Վ. Մնացականյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Գ. Եղիազարյան - ՀՀ զարգացման գործակալության տնօրեն
(կազմը փոփ. 08.06.98 թիվ 347 որոշում)