040.0229.140307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2007 թվականի N 229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի մի շարք սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ քաղաքային համայնքային ենթակայության հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 928-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 11-րդ կետը «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության մասով` 2007 թվականի հունիսի 1-ից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 928-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 30-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետում «գործակալությունների» և «գործակալությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «մարմինների» և «մարմինները» բառերով.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Սահմանել, որ Երևանի թաղային համայնքների, Արարատի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների գործող հաստիքային զբաղեցնող աշխատողները համայնքային ծառայողներ են համարվում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները` 2007 թվականի հունիսի 1-ից:»:
i
3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում` փոփոխություններ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի փետրվարի 22-ի
N 229-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջե-|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը |
|տային |գործառական դասակարգման |(ավելացումները նշված են դրական նշանով, |
|ծախսերի|խմբերի և ենթախմբերի, |իսկ նվազեցումները` փակագծերում) |
|գործառա|տնտեսագիտական դասակարգման|_______________________________________|
|կան |հոդվածների, ֆինանսավորվող| առաջին | առաջին | ինն ամիս | տարի |
|դասա- |ծրագրերի և դրանք |եռամսյակ|կիսամյակ |(աճողական)|(աճողա- |
|կարգման|իրականացնող մարմինների | |(աճողա- | |կան) |
|_______|անվանումները | |կան) | | |
|խ |ենթա| | | | | |
|ու|խում| | | | | |
|մ |բը | | | | | |
|բ | | | | | | |
|ը | | | | | | |
|__|____|_________________________|________|_________|__________|_________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|____|_________________________|________|_________|__________|_________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | - | - | - |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |այդ թվում` | | | | |
|__|____|_________________________|________|_________|__________|_________|
|01| |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ| 4835.8| 10074.9| 10074.9| 10074.9|
| | |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |այդ թվում` | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| |01 |Օրենսդիր մարմին, պետական | 4835.8| 10074.9| 10074.9| 10074.9|
| | |կառավարում | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |այդ թվում` | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |03. Գործադիր իշխանության,| 4835.8| 10074.9| 10074.9| 10074.9|
| | |պետական կառավարման | | | | |
| | |հանրապետական և | | | | |
| | |տարածքային կառավարման | | | | |
| | |մարմինների պահպանում | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |Լոռու մարզպետարան | 4835.8| 10074.9| 10074.9| 10074.9|
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ| 3720.6| 7751.3| 7751.3| 7751.3|
| | |ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ | | | | |
| | |ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ | | | | |
| | |ԱՇԽԱՏԱՎԱՐՁ | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |պարտադիր սոցիալական | 798.1| 1662.7| 1662.7| 1662.7|
| | |ապահովագրության վճարներ | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |գրասենյակային ապրանքներ | 32.5| 67.7| 67.7| 67.7|
| | |և նյութեր | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |Գործուղումներ և | 46.9| 97.8| 97.8| 97.8|
| | |ծառայողական | | | | |
| | |ուղևորություններ | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |Կապի ծառայությունների | 104.8| 218.4| 218.4| 218.4|
| | |վճարներ | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |Էլեկտրաէներգիայի, | 120.0| 250.0| 250.0| 250.0|
| | |վառելիքի և ջեռուցման | | | | |
| | |ծախսեր | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |Ջրմուղ-կոյուղուց օգտվելու| 5.6| 11.7| 11.7| 11.7|
| | |վարձի վճարման ծախսեր | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |Այլ կոմունալ ծախսեր | 7.3| 15.3| 15.3| 15.3|
|__|____|_________________________|________|_________|__________|_________|
|06| |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
| | |ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ | | | | |
| | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |այդ թվում` | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| |04 |Սոցիալական ապահովության |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
| | |միջոցառումներ | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |այդ թվում` | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |15. Սոցիալական օգնության |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
| | |ծառայությունների | | | | |
| | |գործունեության | | | | |
| | |կազմակերպման բնագավառում | | | | |
| | |պետության կողմից համայնքի| | | | |
| | |ղեկավարին պատվիրակված | | | | |
| | |լիազորությունների | | | | |
| | |իրականացման ֆինանսավորում| | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |ՀՀ աշխատանքի և |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
| | |սոցիալական հարցերի | | | | |
| | |նախարարություն | | | | |
| | |_________________________|________|_________|__________|_________|
| | |Ընթացիկ ներքին այլ |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
| | |տրանսֆերտային վճարներ | | | | |
._________________________________________________________________________.