040.0097.070207
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2007 թվականի N 97-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հունվարի 22-ի
N 20-Ն որոշման
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ
.__________________________________________________.
| Պաշտոնը |Դրույքաչափը|
| | (դրամ) |
|______________________________________|___________|
| 1 | 2 |
|______________________________________|___________|
|Գլխավոր քարտուղար |231000 |
|______________________________________|___________|
|Առանձնացված ստորաբաժանման պետ |187000 |
|______________________________________|___________|
|Առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ|162600 |
|______________________________________|___________|
|Վարչության պետ |162600 |
|______________________________________|___________|
|Խորհրդական |152500 |
|______________________________________|___________|
|Բաժնի վարիչ |152500 |
|______________________________________|___________|
|Առաջին քարտուղար |142300 |
|______________________________________|___________|
|Երկրորդ քարտուղար |132100 |
|______________________________________|___________|
|Երրորդ քարտուղար |122000 |
|______________________________________|___________|
|Կցորդ |111800 |
.__________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ