Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 62-Ն ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Լ ...

 

 

040.0091.070207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2007 թվականի N 91-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատանքային գործունեության առանձնահատկությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները սահմանելու մասին» N 62-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի խորհրդականի լրացուցիչ մեկ պաշտոն` երկու տարի ժամկետով:

Սույն կետում նշված պաշտոնը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համար հաստատված աշխատողների ընդհանուր թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2007
N 91-Ն
Որոշում