050.0662.141206
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 12 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006420
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2006 թվականի N 662-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի ««Ապահովագրական սակագների հիմնավորման կարգը», «Ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը», «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափը, դրանց ձևավորման և հաշվարկման կարգը», «Ապահովագրական վկայագրերի հաշվառման և պահպանման կարգը», «Ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները», «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը», «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները» հաստատելու մասին» թիվ 124-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագրից հանել »»Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափը, դրանց ձևավորման և հաշվարկման կարգը»,» բառերը:
2. ՈՒժը կորցրած ճանաչել որոշման 1.3 կետը:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ