010.0012.090107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 5-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետի «Ազգային ժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժէ» կետից հանել «Վերահսկիչ պալատի նախագահի,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասը:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 100-րդ հոդվածի 8-րդ մասը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվում:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 101-րդ հոդվածում`
i
ա) երկրորդ մասը լրացնել «և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել հինգերորդ և վեցերորդ մասերը:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
9 հունվարի 2007 թվականի
ՀՕ-12-Ն