(ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
010.0225.191206
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 29-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետում «33 (չորրորդ մաս)» բառերը փոխարինել «33 (երկրորդ, երրորդ և չորրորդ մաս)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 25-րդ հոդվածում`
1) առաջին մասի «զ» և «է» կետերի «60» թիվը փոխարինել «80» թվով.
2) երկրորդ մասի «վեցապատիկից» բառը փոխարինել «ութապատիկից» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասում «տրվում է ամսական 6000 դրամ դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է 2000 դրամ» բառերը փոխարինել «տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
19 դեկտեմբերի 2006 թվականի
ՀՕ-225-Ն