Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

01.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.2007  -ից մինչեւ   01.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.09թթ` 21.08.08 ՀՕ-149-Ն օրենք )

010.0203.161206

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին

 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետի «ե» ենթակետը «վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները,» բառերից հետո լրացնել «գովազդակիրները` արտաքին գովազդի ծառայությունների մասով,» բառերով.

բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով`

«ժբ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնողները կամ լիցենզիա ունեցողները, որոնց գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1.0 մլն դրամը.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

i

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով`

«թ) իրականացնում է լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեություն կամ ստացել է լիցենզիա, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1.0 մլն դրամը:».

բ) 2-րդ կետի «և «ը»» թվարկումը փոխարինել «, «ը» և «թ»» թվարկումով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

16 դեկտեմբերի 2006 թվականի

ՀՕ-203-Ն

 

 

pin
ՀՀ 28.11.2006
N ՀՕ-203-Ն օրենք