010.0182.311297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«26» դեկտեմբերի 1997թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և» բառերը, իսկ «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1 հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և» բառերը, «ֆոնդերը» և «ֆոնդեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «ֆոնդը» և «ֆոնդ» , իսկ «դրանց» բառը` «դրա» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 2 հոդվածի «ֆոնդերը» բառը փոխարինել «ֆոնդը» բառով, հանել «ֆինանսական» բառը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 2-րդ գլխի վերնագրի «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:
ՀՈԴՎԱԾ 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 3 հոդվածը:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 4 հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» բառերը փոխարինել «Հարկերի մասին» բառով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 3-րդ գլխի վերնագրի «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 5 հոդվածի «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 6 հոդվածի «ֆոնդերին» և «ֆոնդեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «ֆոնդին» և «ֆոնդ» բառերով, հանել «ֆինանսական և» բառերը, իսկ «լրացուցիչ գումարները» բառերից հետո լրացնել «ամբողջությամբ» բառը:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 7 հոդվածի «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
31 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-182