040.0614.251297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«25» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 614
i
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է մարդու իմունային անբավարարության վիրուս պարունակող նյութերի հետ, սահմանել հետևյալ արտոնությունները`
ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ 60 տոկոսի չափով.
i
բ) 5 ժամյա աշխատանքային օր.
i
գ) լրացուցիչ վարձատրություն`
մինչև 1 տարվա աշխատանքային ստաժի համար պաշտոնային
դրույքաչափի 20 տոկոսի չափով,
1-2 տարվա համար` 40 տոկոսի չափով,
2-3 տարվա համար` 60 տոկոսի չափով,
3-4 տարվա համար` 80 տոկոսի չափով,
4 և ավելի տարիների համար` 100 տոկոսի չափով.
դ) ամենամյա լրացուցիչ արձակուրդ 7 աշխատանքային օր: