040.1182.240806
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2006 թվականի N 1182-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2074-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը հաստատելու մասին» N 2074-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Հայաստանի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում, սույն կարգի 2-րդ բաժնում նշված ծառայությունների մատուցման դեպքերում, սույն կարգի պահանջներին համապատասխան սահմանված սակագների հիման վրա հաշվարկված գումարների գանձումներ չեն կատարվում (թռիչքներն ազատվում են գանձումներից) հետևյալ թռիչքների համար`
ա) երկու տոննայից պակաս առավելագույն թույլատրելի թռիչքային քաշ ունեցող ինքնաթիռներով իրականացվող թռիչքներ.
բ) իշխող միապետերի և նրանց ընտանիքի անմիջական անդամների, պետությունների նախագահների, վարչապետների և պետական նախարարների պաշտոնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է թռիչքի կարգավիճակի վերաբերյալ համապատասխան նշում.
գ) որոնողափրկարարական աշխատանքների նպատակով իրականացվող թռիչքներ.
դ) թռիչքային անձնակազմի անդամի ատեստավորման վկայական կամ որակավորման նիշ ստանալու նպատակով իրականացվող ուսումնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է դրա մասին համապատասխան նշում և որոնք չեն ծառայում ուղևորների և (կամ) բեռների փոխադրման, ինչպես նաև օդանավի կայանման կամ տեղափոխման նպատակներին.
ե) թռիչքներ, որոնք իրականացվում են բացառապես աերոնավիգացիոն նպատակներով օգտագործվող վերգետնյա սարքավորումների ստուգման կամ փորձարկման նպատակներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ