040.0558.041297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«4 Դեկտեմբերի 1997թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 558
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի թիվ 180 որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրի մասին» թիվ 180 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Միջոցառումների իրականացման պատասխանատու կատարողներ համարել`
ա) գրահրատարակչական միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը.
բ) գիտական համաժողովների (կոնֆերանսների) թեմատիկ ծրագրի մասով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան.
գ) մշակութային միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը.
դ) ընդհանուր ճանաչողական և քարոզչական բնույթի միջոցառումների մասով, ըստ առանձին միջոցառումների` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը»: