Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ...

 

 

040.0894.270606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2006 թվականի N 894-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին».

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:».

գ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող նվազագույն պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է գործող դրույքաչափը:».

դ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ:».

ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.1. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետի (Երևանի քաղաքապետի) խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բարեխիղճ աշխատանքի համար խրախուսել:

3.2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` միջին ամսական աշխատավարձի չափով:

3.3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում վճարվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի մայիսի 11-ի

N 894-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ) ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

.________________________________________________________________________.

|                 Պաշտոնի անվանումը                          |Պաշտոնային |

|                                                            |նվազագույն |

|                                                            |դրույքաչափը|

|                                                            |   (դրամ)  |

|____________________________________________________________|___________|

|Նախարարի գլխավոր խորհրդական                                 |76800      |

|____________________________________________________________|___________|

|Նախարարի խորհրդական                                         |67200      |

|____________________________________________________________|___________|

|Մարզպետի (Երևանի  քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ    |57600      |

|մարմնի ղեկավարի խորհրդական                                  |           |

|____________________________________________________________|___________|

|Նախարարի օգնական, մամուլի քարտուղար                         |50400      |

|____________________________________________________________|___________|

|Նախարարի տեղակալի օգնական                                   |45000      |

|____________________________________________________________|___________|

|Մարզպետի (Երևանի  քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ    |43200      |

|մարմնի ղեկավարի օգնական, մամուլի քարտուղար                  |           |

|____________________________________________________________|___________|

|Ռեֆերենտ                                                    |36000      |

|____________________________________________________________|___________|

|Պարետ                                                       |31200      |

|____________________________________________________________|___________|

|Տնտեսվար, պահեստապետ                                        |28800      |

|____________________________________________________________|___________|

|Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի տեխնիկ, վարորդ   |27600      |

|____________________________________________________________|___________|

|Արխիվարիուս, գործավար, քարտուղար, պատճենահանող              |24000      |

|____________________________________________________________|___________|

|Հավաքարար                                                   |21600      |

|____________________________________________________________|___________|

|Պահակ                                                       |20400      |

|____________________________________________________________|___________|

|Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ                           |19200      |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.05.2006
N 894-Ն
Որոշում