Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 335-Ն Ո ...

 

 

040.0624.220506

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մայիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2006 թվականի N 624-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համազգեստի, դասային աստիճանների տարբերանշանների նկարագիրը և նմուշները, դրանք հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածում`

«Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համազգեստը» բաժնի`

առաջին պարբերության վերջին տողը «զարդ» բառից հետո լրացնել «` 5-տոկոսանոց ոսկեթելերով» բառերով,

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1-ին, 2-րդ, 3-րդ դասերի իրավաբանների, արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողներին տրվում են ականջակալներով մորթե գլխարկներ, որոնց վերևի մասը սև կաշվից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողներին տրվում է գորշ կարակուլե գլխարկ, որի վերևի մասը կանաչ կտորից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող կանանց տրվում է գորշ կարակուլե ականջակալներով գլխարկ»,

չորրորդ պարբերության երկրորդ տողում «ոսկեզօծ» բառը փոխարինել «ոսկեգույն» բառով,

յոթերորդ պարբերության վերջին նախադասության մեջ «2 փոքր» բառերը փոխարինել «3 փոքր» բառերով,

տասնչորսերորդ պարբերության առաջին նախադասության մեջ «ոսկեզօծ» բառը փոխարինել «ոսկեգույն» բառով և պարբերությունը վերջում լրացնել նոր նախադասությամբ. «Պետական և 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի պետական խորհրդականների վերարկուի փողքերը եզրակարված են կանաչ գույնի երիզներով: Վերարկուի հետ կրում են կապույտ գույնի կաշնե (վզպատ)»,

հավելվածը տասնհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերություններով.

«Վրայի հագուստները կրում են բոլոր կոճակները կոճկված, իսկ անձրևանոցները, բացի դրանից, կոճկվում են նաև գոտու ճարմանդով: Անձրևանոցը լինում է անջրաթափանց, մուգ կապույտ գույնի կտորից` միակոճկուն: ՈՒնենում է նույն կտորից պլաստմասսայե ճարմանդով գոտի: Վերարկուի հետ կրում են սպիտակ գույնի կաշնե (վզպատ)` օձիքից 2 մմ բարձր:

Հագուստի` հատակից ունեցած հեռավորությունը`

ձմեռային վերարկուներինը և անձրևանոցներինը (բացի կին աշխատողներից)` 40-42 սմ, ձմեռային վերարկուներինը և անձրևանոցներինը (կին աշխատողների համար)` 38-42 սմ»:

ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների ուսանշանները» բաժինը.

բ) որոշման NN 1 և 3 հավելվածներում «Թիկնոց» բառը փոխարինել «Անձրևանոց» բառով.

«Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների դասային աստիճանների տարբերանշանները» բաժնի`

երրորդ պարբերությունը վերջում լրացնել «և Հայաստանի Հանրապետության զինանշանը» բառերով,

չորրորդ պարբերությունը բոլոր «տրամագծով» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը» բառերով, իսկ վերջում լրացնել նոր նախադասությամբ. «Աստղերը և Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը գործվում է 5-տոկոսանոց ոսկե թելերով»,

հինգերորդ պարբերությունը վերջում լրացնել նոր նախադասությամբ. «Բոլոր մակակարերին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի մակակարի), աստղերից բացի, ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության ոսկեգույն խորհրդանիշը»,

վեցերորդ պարբերությունը վերջում լրացնել նոր նախադասությամբ. «Բոլոր մակակարերին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի մակակարի, աստղերից բացի, ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության ոսկեգույն խորհրդանիշը».

գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

դ) որոշման N 3 հավելվածի ցանկը վերջում լրացնել նոր` 2 տողով.

«Կաշնե` կապույտ գույնի (վզպատ) 1 հատ 2 տարի

Կաշնե` սպիտակ գույնի (վզպատ) 1 հատ 2 տարի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի մայիսի 4-ի

N 624-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 10-ի

N 335-Ն որոշման

 

Ամառային համազգեստ, կարճաթև վերնաշապիկով, ՀՀ արդարադատության պետական

և 1-3-րդ դասի պետական խորհրդականների համար

 

Ամառային համազգեստ ՀՀ արդարադատության պետական և 1-3-րդ դասի պետական

խորհրդականների համար

 

Ամառային համազգեստ, կարճաթև վերնաշապիկով, ՀՀ արդարադատության 1-3-րդ

դասի իրավաբանների համար

 

Ամառային համազգեստ ՀՀ արդարադատության 1-3-րդ դասի իրավաբանների համար

 

Ամառային համազգեստ, կարճաթև վերնաշապիկով, ՀՀ արդարադատության 1-3-րդ

դասի խորհրդականների համար

 

Ամառային համազգեստ ՀՀ արդարադատության 1-3-րդ դասի խորհրդականների համար

 

Ձմեռային համազգեստ (վերարկուով և կարակուլե գլխարկով) ՀՀ

արդարադատության պետական և 1-3-րդ դասի պետական խորհրդականների համար

 

Ամառային համազգեստ (թիկնոցով) ՀՀ արդարադատության պետական և 1-3-րդ

դասի պետական խորհրդականների համար

 

Ձմեռային համազգեստ (վերարկուով և բնական մորթուց գլխարկով) ՀՀ

արդարադատության և 1-3-րդ դասի խորհրդականների և իրավաբանների համար

 

Ամառային համազգեստ (թիկնոցով) ՀՀ արդարադատության և 1-3-րդ դասի

խորհրդականների և իրավաբանների համար

 

ՀՀ արդարադատության 1-ին դասի իրավաբանի կարճաթև վերնաշապիկի օձիքի

վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 2-րդ դասի իրավաբանի կարճաթև վերնաշապիկի օձիքի

վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 3-րդ դասի իրավաբանի կարճաթև վերնաշապիկի օձիքի

վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 1-ին դասի իրավաբանի ամառային ամենօրյա համազգեստի

օձիքի վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 2-րդ դասի իրավաբանի ամառային ամենօրյա համազգեստի

օձիքի վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 3-րդ դասի իրավաբանի ամառային ամենօրյա համազգեստի

օձիքի վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 1-ին դասի խորհրդականի կարճաթև վերնաշապիկի օձիքի

վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 2-րդ դասի խորհրդականի կարճաթև վերնաշապիկի օձիքի

վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 3-րդ դասի խորհրդականի կարճաթև վերնաշապիկի օձիքի

վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 1-ին դասի խորհրդականի ամառային ամենօրյա համազգեստի

օձիքի վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 2-րդ դասի խորհրդականի ամառային ամենօրյա համազգեստի

օձիքի վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 3-րդ դասի խորհրդականի ամառային ամենօրյա համազգեստի

օձիքի վրայի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության պետական խորհրդականի համազգեստի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի համազգեստի

տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի համազգեստի

տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի համազգեստի

տարբերանշան

 

ՀՀ արդարադատության պետական խորհրդականի կարճաթև վերնաշապիկի տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի կարճաթև վերնաշապիկի

տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի կարճաթև վերնաշապիկի

տարբերանշան

 

ՀՀ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի կարճաթև վերնաշապիկի

տարբերանշան»

 

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2006
N 624-Ն
Որոշում