Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 2 ...

 

 

040.0470.271097

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«27» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 1997 թ. թիվ 470

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» թիվ 276 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա/ որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «524» թիվը փոխարինել «545» թվով.

i

բ/ որոշման թիվ 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և դրանց սպասարկման տարածքների ցանկը Երևան քաղաքի մասով շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Երևան քաղաք

 

    Կենտրոնի               Կենտրոնի թաղային համայնքի տարածքը

 

    Արաբկիրի               Արաբկիրի թաղային համայնքի տարածքը

 

    Շենգավիթի              Շենգավիթի թաղային համայնքի տարածքը

 

    Էրեբունու              Էրեբունու թաղային համայնքի տարածքը

 

    Նուբարաշենի            Նուբարաշենի թաղային համայնքի տարածքը

 

    Նորք Մարաշի            Նորք Մարաշի թաղային համայնքի տարածքը

 

    Մալաթիա-Սեբաստիայի     Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի տարածքը

 

    Ավանի                  Ավանի թաղային համայնքի տարածքը

 

    Նոր Նորքի              Նոր Նորքի թաղային համայնքի տարածքը

 

    Քանաքեռ-Զեյթունի       Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի տարածքը

 

    Աջափնյակի              Աջափնյակի թաղային համայնքի տարածքը

 

    Դավթաշենի              Դավթաշենի թաղային համայնքի տարածքը»:

 

2. Երևանի քաղաքային ենթակայության նորաստեղծ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների 1997 թվականի պահպանման լրացուցիչ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով գործադիր իշխանության մարմինների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 27-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.10.1997
N 470
Որոշում