040.0238.110306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2006 թվականի N 238-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի ցանկում`
ա) «110100, 1103 Ալյուր, ձավար»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«120600 Սերմեր արևածաղկի մանրատված և
չմանրատված».
բ) «2101-2105 00, 2106 90 100 Տարբեր սննդամթերք, խմորիչ,
պաղպաղակ, հալած պանիր»
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2101-2105 00, 2106 90 100, Տարբեր սննդամթերք, հալած պանիր,
2106 90 980 բուսասերուցքային և
սերուցքաբուսական յուղերի
խառնուրդներ 15%-ից ավելի կաթնային
յուղի պարունակությամբ».
գ) «7214 99 100 Ամրան ձողավոր` շիկագլոցված
պարբերական պրոֆիլով բետոնի
ամրանավորման համար»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«7321 11, 7321 81 Վառարաններ ջեռուցման, ջեռուցման
- եփման և վառարաննԵր ուտելիք
պատրաստելու համար գազային վառելիքով
8403 10 Կենտրոնական ջեռուցման կաթսաներ
գազային վառելիքով
8419 11 000 Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ