040.0436.161097
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 1997 թ. թիվ 436
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 256 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» թիվ 256 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման բարելավման միջոցառումների մասին» թիվ 163 որոշման 1-ին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 31-ի «Բնակչությանն իրացվող հացի մանրածախ գնի և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» թիվ 165 որոշման 6-րդ ու 7-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ձեռնարկությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագներ սահմանելու մասով:»