(ուժը կորցրել է 29.02.08թ` 11.10.07 ՀՕ-195-Ն օրենք)
010.0254.221205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 1-ին հոդվածի «ե» ենթակետի «արժեթղթերի հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը, ինչպես նաև» բառերը հանել, իսկ «նրա» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
i
ա) 1-ին կետի «Ազդագիր», «Անվանատեր», «Ինստիտուցիոնալ ներդրող» հասկացություններում «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով.
բ) «Հանձնաժողով» հասկացությունը փոխարինել նոր հասկացությամբ` «Կենտրոնական բանկ նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել «` առանց պետական լիազորված մարմնում գրանցում ստանալու» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Բանկերին, վարկային կազմակերպություններին, բրոքերներին և դիլերներին արգելվում է արժեթուղթ ձեռք բերելու (պահպանելու) նպատակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ անձի վարկ կամ այլ փոխառություն տրամադրել կամ սպասարկել, միջնորդել նման վարկի տրամադրման կամ սպասարկման համար` ի խախտումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Այդ դեպքում ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնելու նաև արտարժույթի հրապարակային առևտրի ընթացքում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ):»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի XII գլուխն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 132-րդ հոդվածում`
i
ա) վերնագրի «տույժերի» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցների» բառերով.
բ) 1-ին կետի «տույժեր» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցներ» բառերով.
գ) 2-րդ կետի «հաշվետվական» բառը փոխարինել «հեռակա» բառով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ`
«3. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը և ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 133-րդ հոդվածում`
i
ա) վերնագրում և տեքստում «հաշվետվական վերահսկողություն» բառերը փոխարինել «հեռակա վերահսկողություն» բառերով.
բ) 3-րդ կետի առաջին պարբերության «և կարգադրում` ուղղել և հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «` թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական» բառերով.
գ) 3-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 134-րդ հոդվածում`
i
ա) 1-ին կետը «ստուգումներ`» բառից հետո լրացնել «ըստ անհրաժեշտության» բառերով.
բ) 2-րդ կետի «և կարգադրում ուղղել և (կամ) հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «` հանձնարարելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնել և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել» բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 135-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 135. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
1. Օրենքով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում` խախտումն ուղղելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ (այսուհետ նաև` նախազգուշացում).
բ) տուգանք.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքանչյուր խախտման համար նախազգուշացման հետ միաժամանակ կիրառելու նաև (կամ) տուգանք:
2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 136-րդ հոդվածում`
i
ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Լսումներն իրականացնում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա կողմից լիազորված մեկ կամ մի քանի պաշտոնատար անձինք կամ նրա կողմից ձևավորված հանձնաժողովը:».
բ) 7-րդ կետի «հրապարակման» բառը փոխարինել «ընդունման» բառով.
գ) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 14-րդ գլխի վերնագիրը շարադրել «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ», իսկ 1-ին պարագրաֆի վերնագիրը` «Պատասխանատվության միջոցները» խմբագրությամբ:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 137-րդ հոդվածում`
i
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Նախազգուշացումը».
բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, տալու նախազգուշացում:».
գ) 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի «կարգադրություն» բառը փոխարինել «նախազգուշացում» բառով` դրան համապատասխան հոլովներով:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 138-րդ հոդվածում`
i
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 138. ՏՈՒԳԱՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ».
բ) 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառելու սույն հոդվածով նախատեսված տուգանքները:».
գ) 1-ին կետի երկրորդ նախադասության «տույժերի» բառը փոխարինել «տուգանքների» բառով.
դ) 2-րդ կետի «վարչական տույժ» բառերը փոխարինել «վարչական տուգանք» բառերով.
ե) 4-րդ կետի «Տույժի» բառը փոխարինել «Տուգանքի» բառով.
զ) 5-րդ կետի «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 140-րդ հոդվածում`
i
ա) 1-ին կետի «տույժերից» բառը փոխարինել «տուգանքներից» բառով.
բ) 4-րդ կետի առաջին և երրորդ նախադասությունների «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով, նույն կետի երրորդ նախադասությունից հանել «կամ այլ տույժերը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 141-րդ հոդվածից հանել առաջին «վարչական» բառը:
i
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի ամբողջ տեքստում «Հանձնաժողով» բառը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով` դրանց համապատասխան հոլովներով:
ՀՈԴՎԱԾ 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
22 դեկտեմբերի 2005 թվականի
ՀՕ-254-Ն