040.2076.121205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 դեկտեմբերի 2005 թվականի N 2076-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 231 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու մասին» N 231 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկում «Կոտայք» բաժնի «Հրազդանի N 7 հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Հրազդանի N 7 միջնակարգ դպրոց» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
ա) հաստատել «Հրազդանի N 7 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) Հրազդանի N 7 դպրոցը միջնակարգ դարձնելու հետ կապված լրացուցիչ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հանրակրթական դպրոցների պահպանման համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին նախատեսված միջոցների սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ