040.2059.061205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 2059-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի, և N 5 հավելվածի 23-րդ աղյուսակում կատարել փոփոխություն ու լրացում` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 28938.0 հազ. դրամ, այդ թվում`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին` առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով` 3878.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).
բ) Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման նպատակով` 25060.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում`
«Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման համար` 1710.0 հազ. դրամ,
հանրապետության մարզային 10 անասնաբուժական լաբորատորիաների շենքերի հիմնանորոգման համար` 4950.0 հազ. դրամ,
հանրապետության անտառային տարածքներում անտառավերականգնման համար` 12000.0 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-Նովայի, Սիսի, Ռանչպարի և Սիփանիկի գյուղական համայնքների տարածքներում Հրազդան գետի հունի մաքրման և հողաթմբերի ամրացման համար` 6400.0 հազ. դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հոկտեմբերի 27-ի
N 2059-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային |Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |փոփոխությունները |
|գործառական |բյուջետային ծախսերի տնտեսագիտական |(ավելացումները |
|դասակարգման |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |նշված են դրական, |
| |ծրագրերի և դրանք իրականացնող |իսկ նվազեցումները`|
| |մարմինների անվանումները |բացասական նշանով) |
|_____________| |__________________|
|խումբը|ենթա- | | տարի |
| |խումբը| | |
|______|______|________________________________________|__________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|______|______|________________________________________|__________________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0|
| | |այդ թվում` | |
|______|______|________________________________________|__________________|
| 04| |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ | -21356.5|
| | |այդ թվում` | |
|______|______|________________________________________|__________________|
| | 06|Նախնական մասնագիտական (արհեստագործական) | |
| | |կրթություն | -5314.4|
| | | | |
| | |այդ թվում` | |
| | | | |
| | |01. Արհեստագործական ուսուցման գծով | |
| | |պետական պատվեր | -5314.4|
| | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -5314.4|
| | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -5314.4|
|______|______|________________________________________|__________________|
| | 07|Միջին մասնագիտական կրթություն | -16042.1|
| | | | |
| | |այդ թվում` | |
| | | | |
| | |01. Միջին մասնագիտական ուսուցման գծով | |
| | |պետական պատվեր | -16042.1|
| | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -16042.1|
| | | | |
| | |Կրթաթոշակներ | -2622.0|
| | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -13420.1|
|______|______|________________________________________|__________________|
| 10| |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ | |
| | |ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ | -7581.5|
| | | | |
| | |այդ թվում` | |
|______|______|________________________________________|__________________|
| | 04|Բույսերի պաշտպանություն | -29966.8|
| | | | |
| | |այդ թվում` | |
| | | | |
| | |03. Բույսերի պաշտպանության միջոցառումներ| -29966.8|
| | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -29966.8|
| | | | |
| | |Այլ ծախսեր | -29948.8|
| | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -318.0|
|______|______|________________________________________|__________________|
| | 05|Անասնաբուժության և հակահամաճարակային | |
| | |միջոցառումներ | -15504.8|
| | | | |
| | |այդ թվում` | |
| | | | |
| | |01. Կենդանիների հիվանդությունների | |
| | |լաբորատոր ախտորոշման և կենդանական | |
| | |ծագում ունեցող հումքի և նյութի | |
| | |փորձաքննության միջոցառումների | |
| | |իրականացման պետական պատվեր | 17000.0|
| | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 17000.0|
| | | | |
| | |Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ| 17000.0|
| | | | |
| | |06. Սահմանային հսկիչ կետերի կառուցում և | |
| | |վերազինում | -1495.2|
| | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -1495.2|
| | | | |
| | |Նախագծահետազոտական ծախսեր | -236.0|
| | | | |
| | |Կապիտալ շինարարության ծախսեր | -1259.2|
|______|______|________________________________________|__________________|
| | 06|Անտառային տնտեսություն | 30018.5|
| | | | |
| | |այդ թվում` | |
| | | | |
| | |01. Անտառպահպանական, անտառպաշտպանական, | |
| | |անտառվերականգնման աշխատանքների պետական | |
| | |պատվեր | 30018.5|
| | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 30018.5|
| | | | |
| | |Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ| 30018.5|
|______|______|________________________________________|__________________|
| | 07|Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և | |
| | |այլ ծրագրեր | -23138.0|
| | | | |
| | |այդ թվում` | |
| | | | |
| | |05. Աջակցություն գյուղատնտեսական | |
| | |տվյալների հավաքագրմանը | -3528.0|
| | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -3528.0|
| | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -3528.0|
| | | | |
| | |07. Հայաստանի Հանրապետությունում | |
| | |գյուղատնտեսական կենդանիների համարակալում| |
| | |և հաշվառում | -13610.0|
| | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -13610.0|
| | | | |
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -13610.0|
| | | | |
| | |09. Հակակարկտային սարքավորումների | |
| | |ձեռքբերման գործընթացում պետության | |
| | |ստանձնած պարտավորությունների կատարում | -6000.0|
| | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -6000.0|
| | | | |
| | |Սարքերի և սարքավորումների ձեռքբերման | |
| | |ծախսեր | -6000.0|
|______|______|________________________________________|__________________|
| 14| |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 28938.0|
| | | | |
| | |այդ թվում` | |
|______|______|________________________________________|__________________|
| | 06|Այլ ծրագրեր | 28938.0|
| | | | |
| | |այդ թվում` | |
| | | | |
| | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 28938.0|
| | | | |
| | |ՀՀ կառավարություն | 28938.0|
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի հոկտեմբերի 27-ի
N 2059-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ 23-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Ծախսային ծրագրի |Ծախսային ծրագիրը |Տնտեսա- |Դրամաշնորհ |
|ծախսերի |անվանումը և |կատարող ՀՀ |վարող |ստացող |
|գործառական |համարը |պետական |սուբյեկտ- |տնտեսավարող |
|դասակարգման| |կառավարման մարմնի|ներին |սուբյեկտի |
|___________| |անվանումը |տրամադրվող|անվանումը |
|խում-|ենթա-| | |դրամա- | |
|բը |խում-| | |շնորհի | |
| |բը | | |գումարը | |
| | | | |(հազ. | |
| | | | |դրամ) | |
|_____|_____|__________________|_________________|__________|_____________|
| 10| 05|01. Կենդանիների |ՀՀ | 17000.0|«Հանրապետական|
| | |հիվանդությունների |գյուղատնտեսության| |անասնա- |
| | |լաբորատոր |նախարարություն | |բուժական |
| | |ախտորոշման և | | |հակա- |
| | |կենդանական ծագում | | |համաճարակային|
| | |ունեցող հումքի և | | |և ախտորոշիչ |
| | |նյութի | | |կենտրոն» ՊՈԱԿ|
| | |փորձաքննության | | | |
| | |միջոցառումների | | | |
| | |իրականացման | | | |
| | |պետական պատվեր | | | |
|_____|_____|__________________|_________________|__________|_____________|
| 10| 06|01. |ՀՀ | 30018.5|«Հայանտառ» |
| | |Անտառապահպանական, |գյուղատնտեսության| |ՊՈԱԿ |
| | |անտառապաշտպանական,|նախարարություն | | |
| | |անտառավերականգնման| | | |
| | |աշխատանքների | | | |
| | |պետական պատվեր | | | |
._________________________________________________________________________.
թյ