Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ԹԻՎ 226 ...

 

 

040.0383.160997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 1997 թ. թիվ 383

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ԹԻՎ 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 16-ի «Իսկական զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների մասին» թիվ 226 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված ցանկի վերնագրում «իսկական» բառը փոխարինել «ժամկետային» բառով.

i

բ) որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Այն հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց ցանկը սահմանում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը»:

«4. Այն զորակոչիկը, որի հարազատ հայրը կամ եղբայրը զոհվել է զինված ուժերում ծառայելիս, և որն ընտանիքի միակ արու զավակն է».

գ) ուժը կորցրած ճանաչել ցանկի 1-ին և 3-րդ կետերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.1997
N 383
Որոշում