Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.2029.021205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2005 թվականի N 2029-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված 8386500 դրամ հատկացումներից տրամադրել` «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 1854100 դրամ, և «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 6532400 դրամ` 2004 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորված աշխատավարձի և սոցիալական ապահովության գումարները մարելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 9-ի

N 2029-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային  |Բյուջետային ծախսերի գործառական        |Ցուցանիշների        |

|ծախսերի      |դասակարգման խմբերի և  ենթախմբերի,     |փոփոխությունները    |

|գործառական   |տնտեսագիտական դասակարգման հոդվածների, |(ավելացումները նշված|

|դասակարգման  |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք       |են դրական նշանով,   |

|             |իրականացնող մարմինների անվանումները   |իսկ նվազեցումները`  |

|             |                                      |փակագծերում)        |

|_____________|                                      |____________________|

|խումբը|ենթա- |                                      |       տարի         |

|      |խումբը|                                      |                    |

|______|______|______________________________________|____________________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                      |                    |

|______|______|______________________________________|                    |

|      |      |այդ թվում`                            |                    |

|______|______|______________________________________|____________________|

|    06|      |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ        |                    |

|      |      |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ              |      (8386.5)      |

|      |      |այդ թվում`                            |                    |

|______|______|______________________________________|____________________|

|      |    05|Այլ սոցիալական ծրագրեր                |                    |

|      |      |այդ թվում`                            |                    |

|______|______|______________________________________|____________________|

|      |      |01. Փոխհատուցում զոհված               |                    |

|      |      |ազատամարտիկների երեխաներին բուհերում  |                    |

|      |      |վճարովի ուսուցման համար               |      (8386.5)      |

|______|______|______________________________________|____________________|

|      |      |ՀՀ կրթության և  գիտության             |                    |

|      |      |նախարարություն                        |      (8386.5)      |

|______|______|______________________________________|____________________|

|      |      |այդ թվում`                            |                    |

|______|______|______________________________________|____________________|

|      |      |ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային      |                    |

|      |      |վճարներ                               |      (8386.5)      |

|______|______|______________________________________|____________________|

|    04|      |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ              |       8386.5       |

|      |      |այդ թվում`                            |                    |

|______|______|______________________________________|____________________|

|      |    06|Նախնական մասնագիտական                 |                    |

|      |      |(արհեստագործական) կրթություն          |       8386.5       |

|      |      |այդ թվում`                            |                    |

|______|______|______________________________________|____________________|

|      |      |01. Արհեստագործական ուսուցման գծով    |                    |

|      |      |պետական պատվեր                        |       8386.5       |

|______|______|______________________________________|____________________|

|      |      |ՀՀ կրթության և  գիտության             |                    |

|      |      |նախարարություն                        |       8386.5       |

|______|______|______________________________________|____________________|

|      |      |այդ թվում`                            |                    |

|______|______|______________________________________|____________________|

|      |      |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր|       8386.5       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.2005
N 2029-Ն
Որոշում