Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1811.121105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2005 թվականի N 1811-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերի, ինչպես նաև «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի «Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվել է 35.0 մլն դրամ` «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում մարված կանխավճարի փոխհատուցման համար:

3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին տրանսֆերտներ» հոդվածով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 153796.8 հազ. դրամ` «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում ոռոգման ջրի գծով ձևակերպված կանխավճարների մարման համար:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում ոռոգման ջրի մատակարարման գծով ձևակերպված կանխավճարների (ըստ ՋՕԸ-ների և «Ոռոգում» ՓԲԸ-ի) մարման կամ մարված կանխավճարի գումարների փոխհատուցման համար հատկացվող գումարների բաշխումը` համաձայն N 2 հավելվածի 6-րդ և 7-րդ սյունակների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 27-ի

N 1811-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական        |Վերաբաշխում «Հայաստանի|

|ծախսերի    |դասակարգման խմբերի և  ենթախմբերի,     |Հանրապետության 2005   |

|գործառական |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք       |թվականի պետական       |

|դասակարգման|իրականացնող մարմինների անվանումները   |բյուջեի մասին» ՀՀ     |

|           |                                      |օրենքի N 1 հավելվածում|

|           |                                      |և  փոփոխություններ ՀՀ |

|           |                                      |կառավարության 2005    |

|           |                                      |թվականի փետրվարի 24-ի |

|           |                                      |N 265-Ն որոշման N 5   |

|           |                                      |հավելվածում           |

|           |                                      |(փակագծերում նշված են |

|           |                                      |հատկացումներից        |

|           |                                      |պակասեցվող, իսկ դրական|

|           |                                      |նշանով` ավելացվող     |

|           |                                      |գումարները)           |

|___________|                                      |______________________|

|խում-|ենթա-|                                      |         տարի         |

|բը   |խում-|                                      |                      |

|     |բը   |                                      |                      |

|_____|_____|______________________________________|______________________|

|10   |     |Գյուղատնտեսություն, անտառային և       |(153796.8)            |

|     |     |ջրային տնտեսություն, ձկնաբուծություն  |                      |

|     |     |    այդ թվում`                        |                      |

|_____|_____|______________________________________|______________________|

|     |07   |Տոհմաբուծություն, սերմնաբուծություն   |(153796.8)            |

|     |     |և  այլ ծրագրեր                        |                      |

|     |     |    այդ թվում`                        |                      |

|_____|_____|______________________________________|______________________|

|     |     |06. Ոռոգման համակարգերի               |(153796.8)            |

|     |     |սուբսիդավորում                        |                      |

|_____|_____|______________________________________|______________________|

|14   |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ         |153796.8              |

|     |     |    այդ թվում`                        |                      |

|_____|_____|______________________________________|______________________|

|     |06   |Այլ ծրագրեր                           |153796.8              |

|     |     |    այդ թվում`                        |                      |

|_____|_____|______________________________________|______________________|

|     |     |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |153796.8              |

|_____|_____|______________________________________|______________________|

|     |     |ՀՀ կառավարություն                     |153796.8              |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 27-ի

N 1811-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԳԾՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ (ԸՍՏ ՋՕԸ-ՆԵՐԻ ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԲԸ-Ի) ՄԱՐՄԱՆ ԿԱՄ ՄԱՐՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |Ընկերությունների|Ճշտված  |Մարված |Կանխա-  |Այն             |Ստացվելիք|

|ը/կ|անվանումները    |կանխա-  |կանխա- |վճարի   |կազմակերպության |գումարի  |

|   |                |վճարի   |վճարը  |մնացորդը|անվանումը, որը  |չափը     |

|   |                |չափը    |       |        |պետք է մարի     |         |

|   |                |        |       |        |կանխավճարը      |         |

|   |                |        |       |        |(գումարի        |         |

|   |                |        |       |        |տրամադրման      |         |

|   |                |        |       |        |պայմանով)       |         |

|___|________________|________|_______|________|________________|_________|

| 1 |       2        |    3   |   4   |    5   |        6       |    7    |

|___|________________|________|_______|________|________________|_________|

|1. |   «Ոռոգում-    |7704.6  |0.0    |7704.6  |«Գավառ» ՋՕԸ     |7704.6   |

|   |   ջրառ» ՓԲԸ    |        |       |        |                |         |

|___|________________|________|_______|________|________________|_________|

|2. |  |             |        |       |        |«Ազատ» ՋՕԸ      |944.9    |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|3. |  |             |        |       |        |«Արտաշատ» ՋՕԸ   |6206.0   |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|4. |  |«Արարատյան-  |59208.4 |4536.5 |54671.9 |»Մխչյան» ՋՕԸ    |6950.0   |

|___|  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |________________|_________|

|5. |  |             |        |       |        |«Արարատ» ՋՕԸ    |513.3    |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|6. |  |             |        |       |        |«Վեդի» ՋՕԸ      |10971.4  |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|7. |  |             |        |       |        |«Մասիս» ՋՕԸ     |29086.3  |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|8. |  |             |        |       |        |«Սևջուր-        |2853.0   |

|   |  |«Արմավիր-    |14592.0 |0.0    |14592.0 |Ախթամար» ՋՕԸ    |         |

|___|  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |________________|_________|

|9. |  |             |        |       |        |«Մերձափնյա» ՋՕԸ |11739.0  |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|10.|  |             |        |       |        |«Կոտայք» ՋՕԸ    |6533.0   |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|11.|  |«Կոտայք-     |10230.8 |0.0    |10230.8 |»Հրազդան-ջուր»  |1508.3   |

|   |  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |ՋՕԸ             |         |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|12.|  |             |        |       |        |«Ջրվեժ-         |2189.5   |

|   |  |             |        |       |        |Ձորաղբյուր» ՋՕԸ |         |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|13.|  |             |        |       |        |«Նաիրի» ՋՕԸ     |2956.1   |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|14.|  |             |        |       |        |«Եղվարդ» ՋՕԸ    |103.1    |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|15.|  |«Արզնի-      |        |       |        |»Ամբերդ» ՋՕԸ    |114.9    |

|___|  |Շամիրամ-     |8062.0  |4740.5 |3321.5  |________________|_________|

|16.|  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |«Շամիրամ» ՋՕԸ   |97.1     |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|17.|«Ո|             |        |       |        |»Ապարան-Արագած» |50.3     |

|   |ռ |             |        |       |        |ՋՕԸ             |         |

|___|ո |_____________|________|_______|________|________________|_________|

|18.|գ |             |        |       |        |«Շիր-ոռոգում»   |221.5    |

|   |ու|             |        |       |        |ՋՕԸ             |         |

|___|մ»|             |        |       |        |________________|_________|

|19.|  |             |        |       |        |«Այգաբաց-       |7067.6   |

|   |Փ |«Շիրակ-      |16520.4 |5105.8 |11414.6 |ոռոգում» ՋՕԸ    |         |

|___|Բ |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |________________|_________|

|20.|Ը |             |        |       |        |«Աջափնյակ-      |910.4    |

|   |  |             |        |       |        |ոռոգում» ՋՕԸ    |         |

|___|  |             |        |       |        |________________|_________|

|21.|  |             |        |       |        |«Արագած-ոռոգում»|3215.1   |

|   |  |             |        |       |        |ՋՕԸ             |         |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|22.|  |«Երևան-      |5361.5  |0.0    |5361.5  |»Երևան»  ՋՕԸ    |5361.5   |

|   |  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |                |         |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|23.|  |«Նոյեմբերյան-|4506.3  |0.0    |4506.3  |»Նոյեմբերյան»   |4506.3   |

|   |  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |ՋՕԸ             |         |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|24.|  |             |        |       |        |«Վաղարշապատ» ՋՕԸ|         |

|   |  |             |        |       |        |________________|         |

|   |  |             |        |       |        |«Խոյ» ՋՕԸ       |         |

|   |  |«Էջմիածին-   |22625.7 |22625.7|0       |________________|    0    |

|   |  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |«Մուսալեռ» ՋՕԸ  |         |

|   |  |             |        |       |        |________________|         |

|   |  |             |        |       |        |«Ակնալիճ» ՋՕԸ   |         |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|25.|  |«Մարտունի-   |21094.1 |21094.1|0       |»Մարտունի» ՋՕԸ  |    0    |

|   |  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |                |         |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|26.|  |«Եղեգնաձոր-  |10348.3 |7536.3 |2812.0  |»Եղեգնաձոր» ՋՕԸ |2812.0   |

|   |  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |                |         |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|27.|  |«Վայք-       |8542.7  |7435.4 |1107.3  |»Վայք» ՋՕԸ      |1107.3   |

|   |  |ոռոգում» ՓԲԸ |        |       |        |                |         |

|___|  |_____________|________|_______|________|________________|_________|

|28.|  |«Ոռոգում»    |        |       |        |»Ոռոգում» ՓԲԸ * |38074.3* |

|   |  |ՓԲԸ *        |        |       |        |                |         |

|____________________|________|_______|________|________________|_________|

|Ընդամենը            |188796.8|73074.3|115722.5|                |153796.8 |

._________________________________________________________________________.

 

* 35.0 մլն դրամը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից հատկացվել է մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի N 1811-Ն որոշումն ուժի մեջ մտնելը` «Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.10.2005
N 1811-Ն
Որոշում