Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1661.251005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1661-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին հատկացնել մինչև 35,257.2 հազ. դրամ, այդ թվում`

ա) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ֆինանսավորման համար` 1,057.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).

բ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն կազմվելիք նախագծանախահաշվային փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար` մինչև 34,199.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1661-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խումբը|Ենթա- |Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների փոփոխությունը |

|      |խումբը|դասակարգման խմբերի և           |(ավելացումները ներկայացված |

|      |      |ենթախմբերի, ֆինանսավորվող      |են դրական նշանով, իսկ      |

|      |      |ծրագրերի և  դրանք իրականացնող  |նվազեցումները` փակագծերում)|

|      |      |մարմինների անվանումները        |___________________________|

|      |      |                               |           տարի            |

|______|______|_______________________________|___________________________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ               |              0.0          |

|      |      |այդ թվում`                     |                           |

|______|______|_______________________________|___________________________|

|    04|      |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ       |        (35,257.2)         |

|      |      |այդ թվում`                     |                           |

|______|______|_______________________________|___________________________|

|      |    09|Լրացուցիչ կրթություն           |        (35,257.2)         |

|      |      |այդ թվում`                     |                           |

|______|______|_______________________________|___________________________|

|      |      |06. Դատավորների վերապատրաստման |        (35,257.2)         |

|      |      |գծով պետական պատվեր            |                           |

|______|______|_______________________________|___________________________|

|      |      |ՀՀ վճռաբեկ դատարան             |        (35,257.2)         |

|______|______|_______________________________|___________________________|

|    14|      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ  |         35,257.2          |

|      |      |այդ թվում`                     |                           |

|______|______|_______________________________|___________________________|

|      |    06|Այլ ծրագրեր                    |         35,257.2          |

|______|______|_______________________________|___________________________|

|      |      |01. ՀՀ կառավարության           |         35,257.2          |

|      |      |պահուստային ֆոնդ               |                           |

|______|______|_______________________________|___________________________|

|      |      |ՀՀ կառավարություն              |         35,257.2          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2005
N 1661-Ն
Որոշում