Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1201- ...

 

 

040.1470.190905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1470-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1201-Ա ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1937-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնելու մասին» N 1201-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 3-րդ կետում`

ա) «ա» ենթակետում «2» թիվը փոխարինել «2,1» թվով,

բ) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Երևանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շենքը շահագործելիս ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմաններ, ինչը կնպաստի լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը».

գ) ուժը կորցրած ճանաչել «գ» ենթակետը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Գույք օտարելու մասին» N 1937-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետից հանել «և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերը.

բ) որոշման 2-րդ կետում «որպես գույքի առանձին տարրեր» բառերը փոխարինել «որպես մեկ ամբողջական լոտ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2005
N 1470-Ա
Որոշում