040.1431.130905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1431-Ա
ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականի մայիսի 29-ին, օգոստոսի 21-ին և սեպտեմբերի 2-ին տեղացած հորդառատ անձրևներից և ուժեղ քամիներից տուժած համայնքներին աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`
ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին հատկացնել 1,000.0 հազ. դրամ` Նոր Երզնկայի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով,
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 18,000.0 հազ. դրամ` Արթիկի քաղաքային համայնքին` 15,000.0 հազ. դրամ և Մարալիկի քաղաքային համայնքին 3,000.0 հազ. դրամ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով,
գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 50,000.0 հազ. դրամ` Կապանի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով,
դ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 19,996.8 հազ. դրամ` Բերդի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով,
ե) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հնաբերդի, Ամրե թազայի, Գեղադիրի, Ծաղկահովտի և Նորաշենի գյուղական համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համայնքներին սուբվենցիայի գումարները տրամադրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի կողմից բաշխման համաձայն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ