Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 191 ...

 

 

040.1353.050905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2005 թվականի N 1353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Առանձին մասնագիտությունների գծով ոստիկանությունում ծառայության անցնելու մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» N 1914-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2002 թվականի դեկտեմբերի 5-ի

N 1914-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առավելագույն տարիքային սահմանափակումներ պահանջող մասնագիտություններն են`

 

._________________________________________________________________________.

|NN |Մասնագիտությունը                                   |Առավելագույն     |

|ը/կ|                                                   |տարիքային        |

|   |                                                   |սահմանափակումը   |

|___|___________________________________________________|_________________|

|1. |Բուժական գործ, բժշկականխարգելման գործ,             |մինչև  42 տարեկան|

|   |ստոմատոլոգիա, դեղագործություն (բժիշկներ,           |                 |

|   |ոստիկանության բժշկական հաստատության բժշկական       |                 |

|   |անձնակազմ)                                         |                 |

|___|___________________________________________________|_________________|

|2. |Ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական |մինչև  42 տարեկան|

|   |պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված     |                 |

|   |մասնագիտություններ (ոստիկանության ուսումնական      |                 |

|   |հաստատության պրոֆեսորադասախոսական կազմ)            |                 |

|___|___________________________________________________|_________________|

|3. |Ֆինանսներ և  վարկ, հաշվապահական հաշվառում և        |մինչև  42 տարեկան|

|   |աուդիտ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և      |                 |

|   |կառավարում (ֆինանսական ծառայության աուդիտ,         |                 |

|   |հաշվապահություն)                                   |                 |

|___|___________________________________________________|_________________|

|4. |Հաշվողական տեխնիկայի և  ավտոմատացված համակարգերի   |մինչև  42 տարեկան|

|   |ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության  |                 |

|   |կազմակերպում և  տեխնոլոգիա, տեղեկատվական           |                 |

|   |(ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական մեքենաներ,    |                 |

|   |համալիրներ և  ցանցեր, էլեկտրոնային հաշվողական      |                 |

|   |միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և      |                 |

|   |տեխնոլոգիա (ոստիկանության տեղեկատվական կենտրոնի    |                 |

|   |ծրագրավորման, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների,     |                 |

|   |ինֆորմացիոն համակարգերի շահագործման բաժնի պետ, պետի|                 |

|   |տեղակալ, բաժանմունքի պետ, ավագ ինժեներ-ծրագրավորող,|                 |

|   |ավագ ինժեներ-սիստեմատեխնիկ, ինժեներ-ծրագրավորող,   |                 |

|   |ինժեներ-սիստեմատեխնիկ)                             |                 |

|___|___________________________________________________|_________________|

|5. |Տրանսպորտային և  տեխնոլոգիական մեքենաների ու       |մինչև  42 տարեկան|

|   |սարքավորումների տեխնիկական սպասարկում ու           |                 |

|   |շահագործում, տրանսպորտում փոխադրումների            |                 |

|   |կազմակերպում և  կառավարում (ոստիկանության          |                 |

|   |փորձագիտական ծառայության ավտոտեխնիկական            |                 |

|   |հետազոտությունների փորձագետ)                       |                 |

|___|___________________________________________________|_________________|

|6. |Ապրանքագիտություն և  ապրանքների որակի              |մինչև  42 տարեկան|

|   |փորձագիտություն, տնտեսագիտություն, քիմիա           |                 |

|   |(ոստիկանության փորձագիտական ծառայության            |                 |

|   |ապրանքագիտական և  տեխնոլոգիական հետազոտությունների |                 |

|   |փորձագետ)                                          |                 |

._________________________________________________________________________.

«:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2005
N 1353-Ն
Որոշում