118.0872.180805
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 08 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11805330
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 օգոստոսի 2005 թվականի N 872-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը`
հրամանով հաստատված հավելվածի «Մեկ անձից կատարվող գնումների» անվանացանկը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ.
i
«32. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում նախագծահետազոտական, վերականգնողական, ամրակայման և վերաստեղծման աշխատանքներ»: