Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1230.170805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2005 թվականի N 1230-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 9100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), այդ թվում`

ա) 1600.0 հազ. դրամը` «Գետիկ» ՋՕԸ-ին` Ջրաշենի և Սպիտակի N 1, 320 կՎտ հզորության էլեկտրաշարժիչների հիմնանորոգման համար,

բ) 2500.0 հազ. դրամը` «Այգաբացոռոգում» ՋՕԸ-ին` «Բենիամին-2» պոմպակայանի 4 «Դ» և «ՑՆ» տիպի պոմպային ագրեգատների հիմնանորոգման համար,

գ) 5000.0 հազ. դրամը` «Աջափնյակոռոգում» ՋՕԸ-ին` Աջափնյակի ջրանցքի Ռ-1 բաժանարարի պկ 85+00 հատվածում գտնվող դյուկերի 25 գծմ վթարված հատվածի վերականգնման համար:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 10000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով)` «Արմավիրի ջրամատակարար» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում առաջացած ֆինանսական ճեղքվածքը մարելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 11-ի

N 1230-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային  |Բյուջետային ծախսերի գործառական      |Վերաբաշխում «Հայաստանի|

|ծախսերի      |դասակարգման խմբերի և  ենթախմբերի,   |Հանրապետության 2005   |

|գործառական   |տնտեսագիտական դասակարգման           |թվականի պետական       |

|դասակարգման  |հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի  |բյուջեի մասին» ՀՀ     |

|             |և  դրանք իրականացնող մարմինների     |օրենքի N 1 հավելվածում|

|             |անվանումները                        |և  փոփոխություններ ՀՀ |

|             |                                    |կառավարության 2005    |

|             |                                    |թվականի փետրվարի 24-ի |

|             |                                    |N 265-Ն որոշման N 5   |

|             |                                    |հավելվածում           |

|             |                                    |(փակագծում նշված են   |

|             |                                    |հատկացումներից        |

|             |                                    |պակասեցվող, իսկ դրական|

|             |                                    |նշանով` ավելացվող     |

|             |                                    |գումարները)           |

|_____________|                                    |______________________|

|խումբը|ենթա- |                                    | ինն ամիս | տարի      |

|      |խումբը|                                    |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|10    |      |Գյուղատնտեսություն, անտառային և     |(9100.0)  |(9100.0)   |

|      |      |ջրային տնտեսություն, ձկնաբուծություն|          |           |

|      |      |     այդ թվում`                     |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|      |03    |Ձկնաբուծություն, ջրային             |(9100.0)  |(9100.0)   |

|      |      |տնտեսություն                        |          |           |

|      |      |     այդ թվում`                     |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|      |      |01. «Որոտան-Արփա-Սևան  ԹՇՎ»         |(9100.0)  |(9100.0)   |

|      |      |պետական հիմնարկի պահպանում,         |          |           |

|      |      |տեխնիկական վիճակի բարելավում և      |          |           |

|      |      |նորոգում                            |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|      |      |ՀՀ կառավարությանն առընթեր           |(9100.0)  |(9100.0)   |

|      |      |ջրային տնտեսության պետական կոմիտե   |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|      |07    |Տոհմաբուծություն,                   |(10000.0) |(10000.0)  |

|      |      |սերմնաբուծություն և  այլ ծրագրեր    |          |           |

|      |      |     այդ թվում`                     |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|      |      |06. Ոռոգման համակարգերի             |(10000.0) |(10000.0)  |

|      |      |սուբսիդավորում                      |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|      |      |ՀՀ կառավարությանն առընթեր           |(10000.0) |(10000.0)  |

|      |      |ջրային տնտեսության պետական կոմիտե   |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|14    |      |Հիմնական խմբին չդասվող ծախսեր       |19100.0   |19100.0    |

|      |      |     այդ թվում`                     |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|      |06    |Այլ ծրագրեր                         |19100.0   |19100.0    |

|      |      |     այդ թվում`                     |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|      |      |01. ՀՀ կառավարության                |19100.0   |19100.0    |

|      |      |պահուստային ֆոնդ                    |          |           |

|______|______|____________________________________|__________|___________|

|      |      |ՀՀ կառավարություն                   |19100.0   |19100.0    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2005
N 1230-Ն
Որոշում