Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 17 ...

 

 

040.1124.100805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2005 թվականի N 1124-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1757-Ն ԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 116 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 1994 թ., ՀՕ-106) 6-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում այլ հանրապետություններից բռնադատվածներին հողամաս տրամադրելու մասին» N 1757-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 1994 թ., ՀՕ-106) 6-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափով հողատարածք տրամադրվում է`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում բացի Երևան քաղաքից.

բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին` իրենց համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում` մարզպետի որոշմամբ սահմանված բնակավայրերում` տվյալ համայնքի ղեկավարի կողմից կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում` բացի Երևան քաղաքից.

գ) վերջին 3 տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված բնակավայրերում տվյալ համայնքի ղեկավարի կողմից:

2. Այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի կամ մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո, ապա սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնություններից օգտվում են բռնադատվածի առաջին հերթի ժառանգները»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «Բռնադատվածների համար օրենքով սահմանված իրավունքների և արտոնությունների իրականացման միջոցառումների մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման`

5-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

i

12-րդ կետից հանել «5-րդ կետի «ա» ենթակետով և» բառերը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2005
N 1124-Ն
Որոշում