040.0320.050897
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«5» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 1997 թ. թիվ 320
ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ապահովադիրների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների ժամկետանց պարտքերը մարելու և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը պարտադիր սոցիալական ապահովագրության ժամկետանց պարտքերը մարելու և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը գանձելու նպատակով ապահովադիրների հետ կարող է կնքել պայմանագրեր` նրանց կողմից առաջարկվող գույքը, նյութական արժեքներն ստանալու մասին և կազմակերպել դրանց իրացումը սահմանված կարգով:
i
2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` ապահովադիրներից պայմանագրային հիմունքներով ստացված գույքի ու նյութական արժեքների վաճառքն իրականացնել աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» թիվ 196 որոշմամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին` ապահովադիրներից պայմանագրային հիմունքներով ստացված գույքի և նյութական արժեքների վաճառքից ստացված հասույթից առաջին հերթին ապահովել դրանց իրացման ընթացքում կատարված ծախսերի և վաճառքի վարձատրության վճարումները, մարել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտքերն ու դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, իսկ մնացած մասը վերադարձնել համապատասխան ապահովադիրներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 5-ից: