Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ...

01.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.05.1997  -ից մինչեւ   01.03.1998  -ը:
 

(մասնակի ուժը կորցրել է 01.01.98թ և լրիվ 01.03.98թ` 15.12.97 թիվ 329 որոշում)

050.0143.230597

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 1997 թվականի թիվ 143

 

i

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» 3-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  որոշում է.

1. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

ա) տեքստում և հավելվածներում «տեղեկանք(ներ)», «հաշվետվություն (ներ) և տեղեկանք(ներ)» բառերը (ինչպես նաև դրանց հոլովված ձևերը) փոխարինել «հաշվետվություն (ներ)» բառով (կամ դրա հոլովված ձևերով).

i

բ) 1-ին գլխի 1-ին կետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների կազմում ավելացնել «Հաճախորդների, նրանց հաշիվների, կատարված վճարումների, մատուցված վճարային ծառայությունների և վճարային գործիքների վերաբերյալ» թիվ 8-տ (ամսական) հաշվետվության ձևը (կցվում է):

i

գ) 2-րդ գլխի 1-ին կետում թիվ 7-տ հաշվետվության լրացման կարգից հետո ավելացնել. «Թիվ 8-տ (ամսական) հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ.

«Հաճախորդների և նրանց հաշիվների մասին» աղյուսակում բոլոր տվյալները բերվում են հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ: Հաճախորդներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք տվյալ բանկում ունեն հաշիվ (հաշիվներ):

«Վճարումների մասին» աղյուսակում բերվում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում բանկի կողմից թղթային և էլեկտրոնային ձևով կատարված սեփական և հաճախորդների վճարումների գումարն ու քանակը: Միջբանկային փոխանցումներ են համարվում Հայաստանի Հանրապետության բանկերում ունեցած թղթակցային հաշիվների միջոցով կատարված այն վճարումները, որոնք նախաձեռնվել են ոչ բանկ հանդիսացող իր հաճախորդի, իր մասնաճյուղի (և նրա հաճախորդի), ինչպես նաև իր կողմից և ուղղված են այլ բանկին, վերջինիս մասնաճյուղին, նրա մոտ սպասարկվող հաճախորդին: Ներբանկային փոխանցումների մեջ արտացոլվում են այն փոխանցումները, որոնք իրականացվել են բանկի ներսում` հաճախորդների միջև, հաճախորդի և բանկի միջև, բանկի տարբեր մասնաճյուղերի միջև, գլխամասի և մասնաճյուղի միջև: Արտարժույթով կատարված վճարումները լրացվում են դրամական արտահայտությամբ:

«Մատուցված վճարային ծառայություններ» աղյուսակում բերվում են բանկի և/կամ նրա հաճախորդների պատվերով հաշվետու ժամանակահատվածի ընթացքում`

ա) բացված ակրեդիտիվների ,

բ) կատարված փաստաթղթային փոխանցումների,

գ) այլ բանկերին ներկայացված փաստաթղթային ինկասոների գումարներն ու քանակները:

«Չեկերով գործառնություններ» աղյուսակում բոլոր տվյալները բերվում են հաշվետու ժամանակահատվածի համար գումարային ձևով: «Տրամադրում» սյունակում նշվում են բանկի կողմից հաճախորդին տրամադրված հետևյալ չեկերի գումարը և քանակը.

«Հայաստանի Հանրապետության բանկերի լիմիտային չեկեր» տողում նշվում են բանկի կողմից հաճախորդին տրամադրված չեկերը, որոնցով դուրսգրվելիք գումարը նախօրոք սահմանափակված է որոշակի լիմիտով (հաճախորդի լիմիտային չեկեր):

«Հայաստանի Հանրապետության բանկերի այլ չեկեր» տողում նշվում են.

ա) բանկի կողմից հաճախորդի անունով դուրս գրված չեկեր (բանկային չեկեր),

բ) բանկի կողմից հաճախորդին տրամադրված չեկերի բլանկներ, չեկային գրքույկներ (հաճախորդի չեկեր):

«Օտարերկրյա բանկերի չեկեր» տողում նշվում են բանկի կողմից հաճախորդին վաճառված օտարերկրյա բանկերի չեկերը,

«Ճանապարհային չեկեր» տողում նշվում են բանկի կողմից հաճախորդին վաճառված ճանապարհային չեկերը:

«Սպասարկում» սյունակում նշվում են հետևյալ չեկերի գումարը և քանակը.

ա) հաճախորդի կողմից բանկ ներկայացված այն չեկերը, որոնք ստացվել են մատուցած ծառայությունների կամ ապրանքների դիմաց որպես փոխհատուցում և ենթակա են վճարման,

բ) հաճախորդի կողմից բանկ ներկայացված ճանապարհային չեկեր:

«Պլաստիկ քարտեր սպասարկողները և սպասարկման միջոցները» աղյուսակում նշվում է բանկի միջոցով պլաստիկ քարտեր սպասարկող կազմակերպությունների քանակը, ինչպես նաև բանկում և այդ կազմակերպություններում տեղադրված սարքավորումների քանակը հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ»:

«Բանկի կարգավիճակը քարտային համակարգում» աղյուսակի մեջ նշվում են այն քարտային համակարգերի անվանումները, որոնց քարտերը տրամադրվում և սպասարկվում են բանկի կողմից և բանկի կարգավիճակը վերոհիշյալ համակարգերում (լիիրավ անդամ, ենթաանդամ, սպասարկման գործակալ):

«Պլաստիկ քարտերի տրամադրումը» աղյուսակում բերվում են բանկի կողմից տրամադրված և շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը հաշվետու ժամանակահատվածի դրությամբ: Կանխիկացման ֆունկցիայով քարտերի մեջ պետք է հաշվի առնել միայն կանխիկացման համար նախատեսված պլաստիկ քարտերը:

 

«Պլաստիկ քարտերի սպասարկումը» աղյուսակում բերվում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում բանկի կողմից ATM-ով, POS-երով, ձայնային հավաստագրմամբ սպասարկված քարտերի անվանումները, դրանց գումարը և քանակը:

2. Սահմանել, որ թիվ 8-տ (ամսական) հաշվետվության ձևը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվում է 1997 թվականի օգոստոսի 5-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Ձև թիվ 8-տ

(ամսեկան)

Հաշվետվություն

Հաճախորդների, նրանց հաշիվների, կատարված փոխանցումների, մատուցված

վճարային ծառայությունների և վճարային գործիքների մասին

 

Բանկի անվանումը _______________

Ամսաթիվը _______________ թ.

 

Հաճախորդներ և նրանց հաշիվներ

.______________________________________________________________________.

|                        |Հաճախորդների| Հաշվարկային/     | Դեպոզիտային |

| Բանկի հաճախորդները     |   քանակը   | ընթացիկ, անձնական|  հաշիվների  |

|                        |            | հաշիվների քանակը |    քանակը   |

|________________________|____________|__________________|_____________|

| Տնտեսավարող սուբյեկտներ|            |                  |             |

|________________________|____________|__________________|_____________|

| Ֆիզիկական անձինք       |            |                  |             |

|________________________|____________|__________________|_____________|

| Ընդամենը               |            |                  |             |

.______________________________________________________________________.

 

Վճարումներ

.______________________________________________________________________.

|                                   |      Թղթային   |   Էլեկտրոնային  |

|            Վճարումներ             |________________|_________________|

|                                   |Գումար    |քանակ| Գումար    |քանակ|

|                                   |(հազ.դրամ)|     | (հազ.դրամ)|     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

|1.1 Կրեդիտային ներբանկային         |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

|1.2 Կրեդիտային միջբանկային ԿԲ-ից   |          |     |           |     |

|    դուրս թղթակցային հաշիվներով    |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

|1.3 Կրեդիտային միջբանկային ԿԲ-ում  |          |     |           |     |

|    թղթակցային (այլ) հաշիվներով    |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

|1.4 Կրեդիտային` արտասահմանյան      |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

|2.1 Դեբետային ներբանկային          |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

|2.2 Դեբետային միջբանկային ԿԲ-ից    |          |     |           |     |

|    դուրս թղթակցային հաշիվներով    |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

|2.3 Դեբետային միջբանկային ԿԲ-ում   |          |     |           |     |

|    թղթակցային (այլ) հաշիվներով    |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

|2.4 Դեբետային` արտասահմանյան       |          |     |           |     |

.______________________________________________________________________.

 

Մատուցված վճարային ծառայություններ

.____________________________________________________________________.

| Մատուցված վճարային ծառայություններ       |    Գումար     |  Քանակ  |

|                                          |  (հազ.դրամ)   |         |

|__________________________________________|_______________|_________|

| Ակրեդիտիվ                                |               |         |

|__________________________________________|_______________|_________|

| Փաստաթղթային փոխանցումներ                |               |         |

|__________________________________________|_______________|_________|

| Փաստաթղթային ինկասո                      |               |         |

.____________________________________________________________________.

 

Չեկերով գործառնություններ

.______________________________________________________________________.

|                                   |  Տրամադրում    |   Սպասարկում    |

|          Չեկերի տեսակները         |________________|_________________|

|                                   |Գումար    |քանակ| Գումար    |քանակ|

|                                   |(հազ.դրամ)|     | (հազ.դրամ)|     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

| ՀՀ բանկերի լիմիտային չեկեր        |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

| ՀՀ բանկերի այլ չեկեր              |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

| Օտարերկրյա բանկերի չեկեր          |          |     |           |     |

|___________________________________|__________|_____|___________|_____|

| Ճանապարհային չեկեր                |          |     |           |     |

.______________________________________________________________________.

 

Պլաստիկ քարտեր սպասարկողներ և սպասարկման միջոցներ

.______________________________________________________________________.

|                     |  Քարտեր սպասարկող  |     Քարտային սպասարկման   |

|                     |կազմակերպությունների|      մեքենաների քանակը    |

|                     |      քանակը        |___________________________|

|                     |                    |ATM-ներ| POS       |Իմպրին-|

|                     |                    |       |տերմինալներ| տերներ|

|_____________________|____________________|_______|___________|_______|

| Բանկ                |                    |       |           |       |

|_____________________|____________________|_______|___________|_______|

| Հյուրանոցներ        |                    |       |           |       |

|_____________________|____________________|_______|___________|_______|

| Առևտրի  կետեր       |                    |       |           |       |

|_____________________|____________________|_______|___________|_______|

| Այլ                 |                    |       |           |       |

.______________________________________________________________________.

 

Բանկի վիճակը քարտային համակարգում

.______________________________________________________________________.

|       Քարտային համակարգի անվանումը         | Կարգավիճակը քարտային    |

|                                            |     համակարգում         |

|____________________________________________|_________________________|

|___________________________|________________|_________________|_______|

|___________________________|________________|_________________|_______|

|___________________________|________________|_________________|_______|

|___________________________|________________|_________________|_______|

.______________________________________________________________________.

 

Պլաստիկ քարտերի տրամադրում

.______________________________________________________________________.

|                           |    Տրամադրված քարտերի քանակը             |

|      Քարտի անվանումը      |__________________________________________|

|                           | Կանխիկացման    | Դեբետային | Կրեդիտային  |

|                           | ֆունկցիայով    |           |             |

|___________________________|________________|___________|_____________|

|___________________________|________________|___________|_____________|

|___________________________|________________|___________|_____________|

|___________________________|________________|___________|_____________|

.______________________________________________________________________.

 

Պլաստիկ քարտերի սպասարկում

._______________________________________________________________________.

|                    |     ATM-ով     |     POS-ով     | Ձայնային       |

|                    |                |                | հավաստագրմամբ  |

|  Քարտի անվանումը   |________________|________________|________________|

|                    |  Գումար  |Քանակ|  Գումար  |Քանակ|  Գումար  |Քանակ|

|                    |(հազ.դրամ)|     |(հազ.դրամ)|     |(հազ.դրամ)|     |

|____________________|__________|_____|__________|_____|__________|_____|

|____________________|__________|_____|__________|_____|__________|_____|

|____________________|__________|_____|__________|_____|__________|_____|

|____________________|__________|_____|__________|_____|__________|_____|

._______________________________________________________________________.

 

Բանկի վարչության նախագահ` _____________

Կ.Տ.

                                Գլխավոր հաշվապահ`          _____________     

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.05.1997
N 143
Որոշում